News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան արդեն 2019թ․ հարկերի տակ կդնի թվային ինդուստրիայի միջազգային ընկերություններին, եթե համացանցում գովազդի եվրոպական մակարդակով հարկման շուրջ բանակցությունները արդյունք չտան։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրյունո Լե Մերը՝ տեղեկացնում է RFI-ն։

«Երեկ մենք ընդհանուր տեսակետի ենք եկել Գերմանիայի փոխկանցլերի հետ, եւ ես հուսով եմ, որ մինչեւ մարտ մենք կմշակենք թվային ինդուստրիայի հարկման համակարգը»,- ասել է ֆրանսիացի նախարարը՝ Եվրամիությանը կոչ անելով «քաջություն ցուցաբերել» եւ դրական կերպով պատասխանել Եվրոպայի քաղաքացիների պահանջներին։ Նա նաեւ հավելել է, որ «եթե եվրոպական մակարդակով բանակցությունները արդյունք չտան, մենք հարկերը ազգային մակարդակով կմտցնենք»։

2018թ․ մարտից Եվրամիության երկրները քննարկում են Եվրահանձնաժողովի ներկայացրած ցուցումները, որոնց համաձայն՝ նախատեսվում է հարկեր սահմանել թվային ինդուստրիայի համաշխարհային խոշոր ընկերությունների (Google, Amazon, Facebook, Apple եւ այլն) ապրանքաշրջանառության վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գիտնականներն ալմաստներ են աճեցրել ընդամենը 150 րոպեում
Ածխածնի տարրալուծարումը հեղուկ մետաղի մեջ...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Ամենաշատ