News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Աշխարհահռչակ հայազգի ֆրանսիացի շանսոնյե Շառլ Ազնավուրի հուշարձանի հեղինակ Սամվել Պետրոսյանը հպարտ է իրեն վիճակված պատվով:

Վաստակավոր նկարիչ, քանդակագործ Սամվել Պետրոսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ներկայացրեց իր հիշողությունները, թե ինչպես է դա տեղի ունեցել:

Նրա խոսքով՝ գաղափարը Շառլ Ազնավուրի հուշարձանի տեղադրումն էր որպես երախտագիտության նշան Սպիտակի երկրաշարժի հետեւանքների վերացման գործում ահռելի օգնության համար: «Գաղափարը ծնվեց 1989 թվականի փետրվարին Ազնավուրի Գյումրի այցելության ժամանակ: Նրան հայտնեցին գաղափարի մասին, եւ մրցույթ կազմակերպվեց: Հաղթեց հուշարձանի իմ տարբերակը՝ ամբողջ հասակով կանգնած, ձեռքերը վերարկուի գրպաններում: Էսքիզը ցույց տվեցին Ազնավուրին, եւ նա հավանություն տվեց: Ինձ համար մեծ պատիվ է Ազնավուրին քարի մեջ հավերժացնելը»,- նշեց Սամվել Պետրոսյանը:

Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 2001 թվկանի գարնանը: Բացման արարողությանը մասնակցել է Գյումրի մեծ թվով բնակչություն, արտասահմանից են պատվիրակություններ եկել: Բացմանը մասնակցել է նաեւ Շառլ Ազնավուրը:

Հուշարձանը պսակում է փառքի եւ երախտագիտության կամարը: Հրապարակը, որտեղ տեղադրված է հուշարձանը, նույնպես Ազնավուրի անունն է կրում: Մեծ շանսոնյեն որպես քաղաքի բնակիչների եւ իշխանությունների երախտագիտություն արժանացել էր Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչման:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ