«911» ծառայությունը դեկտեմբերի 8-ին՝ ժամը 01:07-ին, ահազանգ է ստացել, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում այրվում է բեռնատար ավտոմեքենա: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արատակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 15-րդ փողոցի թիվ 2 տան մոտակայքում կայանած «КамАЗ» մակնիշի բեռնատարում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:31-ին, մարվել՝ 01:57-ին: Բեռնատարի խցիկն ամբողջությամբ այրվել է: