News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության մասնակցության վերաբերյալ տեղեկությունները Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի երեք ժամը մեկ, իսկ կեսգիշերից կսկսի քվեարկության արդյունքների աղյուսակավորումը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

«ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների ընտրողների ցուցակում ընդգրկված է 2 592 486 ընտրող։ Թվով 465 քաղաքացիներ էլեկտրոնային եղանակով քվեարկության միջոցով նոյեմբերի 31-ից մինչեւ դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում արդեն իսկ կատարել են իրենց  քաղաքացիական պարտքը», - տեղեկացրեց Տ. Մուկուչյանը՝ հավելելով, որ ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքներում ընդգրկված են ընդհանուր թվով 1444 թեկնածուներ։

Նա նշեց, որ 4 ազգային փոքրամասնություններից քաղաքական ուժերի առանձին ցուցակներում ընդգրկված են 12 թեկնածուներ:

Ընտրությունները կազմակերպելու նպատակով կազմակերպվել են 2010 ընտրատեղամասեր, որից 12-ը՝ ՔԿՀ-ներում:

Տիգրան Մուկուչյանի փոխանցմամբ, տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերում ընդգրկված 20.099 քաղաքացիներից չեն  ներկայացել 94-ը։

«Տեղամասային ընտրական հանձնաժողովները կազված են 10 անդամներից, որից 2-ին նշանակում է տարածքային ընտրական հանձնաժողովը, իսկ մյուս 8 անդամներից յուրաքանչյուր երկուսը ԱԺ-ում խմբակցություն ունեցող քաղաքական ուժերի կողմից: Ժամը 8-ի դրությամբ ընտրատեղամասերում գործարկվել են բոլոր 4000 տեխնիկական սարքավորումները:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնեն թվով 8 միջազգային եւ օտարերկրյա կազմակերպությունների 505 միջազգային դիտորդներ եւ 17 813 տեղական դիտորդներ՝ 22 տեղական ՀԿ-ներից»,-ասաց Մուկուչյանը:

Նա նշեց, որ հավատարմագրվել է տեղական 70 զանգվածային լրատվամիջոց՝ 1200 ներկայացուցչով, 31 օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցից՝ ութսուն ներկայացուցիչ. «Այս պահին ընտրությունն ընթանում է բնականոն ընթացքով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ