News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


2017 թվականի ընտրությունների համեմատ, առնվազն ժամը 11։00-ի տվյալներով՝ ընտրողների մասնակցությունը բավականաչափ ցածր է, ինչն, իհարկե, ունի իր բացատրությունը: Այս մասին ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Որովհետեւ նախորդ ընտրություններում վաղ առավոտից գազելները հանվում էին իրենց առօրյա, սովորական երթուղային գծերից եւ մարդկանց ցուցակներով տանում էին ընտրական տեղամասեր՝ ձեզ հայտնի մեխանիզմների կիրառմամբ»,-ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ հույս ունի՝ քաղաքացիները անպայման կգնան ընտրության. «Ես հույս ունեմ, որ կիրակի օր է, մարդիկ իրենց կիրակնօրյա ռեժիմով կարթնանան եւ կգնան ընտրատեղամաս։ Ամեն դեպքում, հարկ համարեցի հիշեցնել քվեարկությանը մասնակցելու կարեւորությունը։ Ես հույս ունեմ, որ Հայաստանի Հանրապետության ընտրողները անպայման կգնան ընտրական տեղամասեր եւ կկատարեն իրենց ընտրոյթյունը, այսպսիով՝ իրենց նպաստը բերելով Հայաստանում ժողովրդրավարական ընտրությունների կայացմանը։

Մի բանում կարող եք չկասկածել, որ ընտրության արդյունքները ձեւավորվելու են ձեր կատարած քվեարկության հիման վրա եւ ձեր որւեէ ձայն չի կորելու եւ եթե մեկը այդպիսի փորձ անի, կարժանանա խստագույն արձագանքի»։

Հիշեցնենք, որ 2017թ. հերթական ընտրություններում ժամը 11։00-ի դրությամբ մասնակցել է 344714 ընտրող կամ ընտրողների 13.32%-ը:

Ժամը 11:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 13,32 տոկոսը

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ