News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հեղափոխության առաջին փուլն ավարտվել է, բայց հեղափոխությունը չի ավարտվելու, քանի դեռ նրա բոլոր նպատակները չեն իրագործված: Այս մասին «Իմ քայլը» դաշինքի շտաբում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, հեղափոխության գլխավոր նպատակներից մեկը Հայաստանը տնտեսապես զարգացած եւ ուժեղ երկիր դարձնելն է. «Հայաստանը հիմա օրեցօր ավելի ուժեղ է դառնում եւ տնտեսության առումով, եւ միջազգային քաղաքականության, եւ ժողովրդավարության, եւ օրենքի գերիշխանության եւ բոլոր առումներով: Քանի դեռ այդ քաղաքականությունը շարունակվում է, քանի դեռ մեր թիմը ունի հնարավորություն Հայաստանը դարձնել ավելի ուժեղ, մենք կունենանք մանդատ կառավարելու երկիրը: Եթե ինիչ-որ պահի մենք կորցնենք վստահությունը եւ չկարողանանք Հայաստանն ավելի հզոր դարձնել, ժողովուրդն այդ մանդատը կտա մեկ ուրիշ քաղաքական թիմի»,-հայտարարեց Փաշինյանը:

NEWS.am-ի դիտարկմանը, որ այս ընտրություններում բոլորից շատ գումար ծախսել է «Իմ քայլը» դաշինքը, հնարավոր չէ՞ր ավելի քիչ գումարներ ծախսել, Փաշինյանը պատասխանեց. «Հնարավոր էր ավելի քիչ էլ ծախսել, հնարավոր էր ավելի շատ էլ ծախսել, որովհետեւ, որքան տեղյակ եմ, մենք օրենքով սահմանված մաքսիմումից շատ քիչ ենք ծախսել: Մենք ծախսել ենք 268 մլն դրամ, դա նշանակում է, որ եւս 240 մլն կարող էինք ծախսել: Բա իհարկե, առաջատարն ենք, ընտրությունների առումով էլ ենք առաջատարը: Կա եւս մեկ ցուցանիշ, մեն ծախսերն արտահայտում են մեր ծախսերը, իսկ ՀՀԿ-ի դեպքում այդպես չի եղել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ