News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ժամը 07.30-ի դրությամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը էլեկտրոնային եղանակով մշակել է քվեաթերթիկների 100 տոկոսը  (հայտնի են բոլոր 2010 ընտրական տեղամասերի արդյունքները)։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ձայների 70,43 տոկոսով (884456 ձայն) հաղթանակ է տարել «Իմ քայլը» դաշինքը՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

Երկրորդ տեղը  ձայների 8,27 տոկոսով (103824) զբաղեցրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը բազմիցս իր աջակցությունն է հայտնել Փաշինյանին։

Ձայների 6,37 տոկոսով մեկ այլ աջակից ուժ՝ ի դեմս «Լուսավոր Հայաստան» կուսակցության զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։

Մյուս քաղաքական ուժերը չեն հաղթահարել անհրաժեշտ անցողիկ շեմը 7-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված լինելու համար։ Այսպիսով, նոր խորհրդարանում, որը ընտրվում է 5 տարի ժամկետով, ներկայացված կլինեն Նիկոլ Փաշինյանը իր համախոհներով ու «թավշյա հեղափոխության» աջակիցները։

Սակայն հաշվի առնելով այն, որ Սահմանադրությունն ընդդիմության համար երաշխավորում է պատգամավորական տեղերի 1/3-ը, ապա պետք է առաջիկայում սպասել, որ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն իրենց կհայտարարեն կառուցողական ընդդիմություն։

Ավելին, քանի որ «Իմ քայլը» կստանա 2/3 մանդատներից ավելին, ապա Հայաստանում առաջին անգամ կգործի 2015 թվականին ընդունված այն դրույթը, համաձայն որի՝ խորհրդարանի պատգամավորների թիվը համամամասնորեն ավելանում է այնքան, որ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն ունենան մանդատների 1/3-ը։

Անցումային շեմը հաղթահարելուն շատ մոտ էր Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որը չորրորդ հորիզոնականում է ձայների 4,7 տոկոսով (59059 ձայն)։

Ձայները մյուս ուժերի միջեւ բաշխվել են հետեւյալ կերպ՝

Հայ Հեղափոխական Դաշնակցությունը՝ 3,89 տոկոս (48811),

«Մենք» դաշինք՝ 2 տոկոս (25174),

«Սասնա ծռեր»՝  1,82 տոկոս (22862),

«Օրինաց երկիր»՝ 0,99 տոկոս 12389),

«Քաղաքացու որոշում»՝ 0,68 տոկոս (8530),

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ»՝  0,51 տոկոս (6456),

«Ազգային առաջընթաց»՝ 0,33 տոկոս (4122)։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ