News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Խորհրդարանում մենք հեղափոխական ընդդիմություն չենք լինի: Այս մասին դեկտեմբերի 10-ին մամուլի ասուլիսում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը` ամփոփելով ընտրությունների արդյունքները:

Նրա խոսքով, խորհրդարանում կա միայն մեկ հեղափոխական քաղաքական ուժ:

«Խորհրդարանում միակ հեղափոխական ուժը կլինի ընտրություններում հաղթած քաղաքական թիմը: «Լուսավոր Հայաստանը» ինստիտուցիոնալ, ռեֆորմիստական ուժ կլինի: Մենք մշտական հեղափոխությունների կողմնակից չենք»,- ասաց Մարուքյանը:

Նա նշեց, որ հետհեղափոխական շրջանի ամենակարեւոր խնդիրներից պետք է լինի պառլամենտարիզմի զարգացումը եւ խորհրդարանական վերահսկողության ուժեղացումը:

«Հարկավոր է բարձրացնել ԱԺ-ի ազդեցությունը ուժային կառույցների վրա (Ոստիկանություն, ԱԱԾ), որոնք դեռ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ խորհրդարանի վերհսկողությունից դուրս էին հանվել: Բացի այդ կարեւոր է երկրում բարձրացնել խորհրդարանական դիվանագիտության մակարդակը:

Ազգային ժողովը պետք է հստակ դիրքորոշում ունենա այս կամ այն արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ եւ կարողանա այն տեղ հասցնել»,- ասաց նա:

Մարուքյանը նշեց, որ նոր խորհրդարանի կարեւոր առաջնահերթություններից  պետք է լինեն հարկային օրենսգրքի բարեփոխումը, մարզերի հավասարաչափ զարգացման ծրագրի մշակումը, ԵԱՀԿ Մինսկի շրջանակում ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, հայկական եւ ադրբեջանական ուժերի միջեւ հավասարակշռության վերականգնումը:

Մեկնաբանելով ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի բավականին բարձր արդյունքները՝  Մարուքյանն ասաց.

 «Մենք հարգում ենք բոլոր ընտրողների ձայները եւ կարծքիը, այդ թվում այն ընտրողների, որոնք քվեարկել են ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի օգտին, եթե այդ ձայները գնված չեն: Անձամբ մենք քարոզարշավի եւ քվեարկության ընթացքում նման խախտումներ չենք արձանագրել»:

Կուսակցության առաջնորդը հավելեց, որ «Լուսավոր Հայաստանը» միշտ կշռադատված որոշումներ է ընդունել, այդ թվում «Ելք» դաշինքից դուրս գալու հարցում:

««Ելքն» ըստ էության դարձավ երեւանյան քաղաքայան ուժ, որը խորհրդարանում հայտնվեց Երեւանի ռեյտինգային թեկնածուների շնորհիվ:

Կուսակցությունից դուրս գալուց հետո մենք ընդլայնեցինք մեր սոցիալական բազան եւ կարողացանք ռեյտինգային թեկնածուների հաշվին ոչ միայն Երեւանում, այլ մարզերում հաջողության հասնել: հաջորդ քայլը պետք է ՏԻՄ ընտրություններում հաղթանակը լինի, ինչպես անեւ քաղաքապետի ընտրություններում»,- ասաց Մարուքյանը:

Նա հավելեց, որ շուտով Փարիզ կմեկնի, որտեղ ԵԽԽՎ-ի մոնիթորինգի հանձնաժողովի նիստը պետք է կայանա եւ դա Ելք դաշինքի կազմում նրա վերջին առաքելությունը կլինի:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում «Լուսավոր Հայաստանը» հայտնվեց երրրորդ տեղում՝ երկրորդ տեղը զիջելով ԲՀԿ-ին: Առաջին տեղում ինչպես սպասելի էր «Իմ քայլը» դաշինքն է:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ