News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Յալովա–Բուրսա ավտոճանապարհին Բուրհան Չաքար անունով տղամարդը  ճանապարհնին ոստիկանական մակետ մեքենան իրական է կարծել եւ մեկ ժամ սպասել է, որ ոստիկանները գնան։

Թուրքական BirGun–ի փոխանցմամբ՝ Բուրհան Չաքարը զավեշտալի դեպքից հետո լրագրողներին պատմել է, որ տեխզննության օրը 3 օր առաջ վերջացել էր, որի պատճառով ճանապարհին տեսնելով ոստիկանական մեքենա, որոշել է կանգնել, մինչեւ այն կհեռանար։ Սակայն մեկ ժամ սպասելուց հետո հասկացել է, որ այն ոչ թե իրական մեքենա է, այլ թղթե մակետ։

«Իմ խախտման համար մեծ տուգանք է նախատեսված, դրա ահմար սպասեցի, որ մեքենան հեռանար, նոր ես գնայի»,–ասել է Բուրհան Չաքարը։

Նշենք, որ Թուրքիայի մայրուղիներում երթեւեկության անվտանգության համար արագաչափերի փոխարեն ոստիկանական մեքենաների ճշգրիտ չափերով թղթե մակետներ են տեղադրված։ Շատ վարորդներ այն իրական են համարում եւ իջեցնում են արագությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ