News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի իշխանությունները կալանավորել են գերմանացի ազատ լրագրող Բիլի Սիքսին՝ լրտեսության մեղադրանքով:

Սիքսը հայտնի է հասարակ մարդկանց պատմությունների նկարահանմամբ, որոնք բնակվում են ճգնաժամային երկրներում: AP-ն հայտնում է, որ նա եղել է աշխարհի կեսում:

«Նա երբեք ձեռքը զենք չի վերցրել, երբեք չի մասնակցել ոչ մի ցույցի,- Associated Press գործակալությանն ասել է նրա հայրը՝ Էդվարդ Սիքսը: - Նա պարզապես փողոցում է եղել: Նա զրուցել է հասարակ մարդկանց հետ եւ հոլովակները տեղադրել է համացանցում»:

Իշխանություններն առայժմ լրագրողի կալանավորումը չեն մեկնաբանում, որն արդեն 3 շաբաթ գտնվում է Կարակասի տխրահռչակ Գելիկոիդ բանտում: Մինչեւ հիմա գերմանացի դիվանագետները չեն կարողանում նրան այցելել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ