News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայում հարսանիքներ լուսանկարող Օնուր Ալբայրաքը փեսացուին ծեծել է հենց հարսանյաց հանդեսի ժամանակ, երբ տեղեկացել է, որ նա ամուսնանում է 15 տարեկան աղջկա հետ, հայտնում է Hurriyet Daily News-ը:

Միջադեպը տեղի է ունեցել հուլիսին Մալաթիա նահանգում: Լուսանկարիչը հրավիրվել էր հարսանիքը լուսաբանելու եւ նկատել է, որ հարսնացուն ավելի շուտ երեխայի է նման, քան հասուն կնոջ: Տեղեկանալով, որ նա ընդամենը 15 տարեկան է, Ալբայրաքը զայրացել է, տղամարդկանց միջեւ ծեծկռտուք է սկսվել: Արդյունքում փեսացուի քիթը կոտրվել է:

«Երեխայի հարսնացու լինելը ոչ այլ ինչ է, եթե ոչ երեխաների հանդեպ դաժան վերաբերմունք: Աշխարհում ոչ մի ուժ ինձ չի ստիպի նման հարսնացուի լուսանկարել»,- ասել է լուսանկարիչը՝ հավելելով, որ կատարածի համար ամենեւին չի զղջում:

Ալբայրաքի խոսքով՝ ինքն անհանգստացել է, երբ նկատել է, որ աղջիկը դողում է: Լուսանկարիչը պնդում է, որ փեսացուն առաջինն է իր վրա հարձակվել, սակայն ինքն ուրախ էր նրան «ի պատասխան արձագանքելու համար»:

Թուրքիայում թույլատրվում է ամուսնանալ 18 տարեկանից, բացառիկ դեպքերում եւ դատարանի որոշմամբ՝ 17 տարեկանից: Այս տարիքից փոքր մարդկանց հետ ամուսնությունը համարվում է օրենքից դուրս: Այդուհանդերձ, ինչպես պնդում են իրավապաշտպանները, այս երկրում բռնությամբ ամուսնացնելու խնդիրը մինչ օրս շարունակում է արդիական մնալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ