News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն Թուրքիային կոչ է արել Սիրիայի հյուսիս-արեւելքում գործողություն չանցկացնել, հայտնում է CNN-ն:

«Հյուսիսարեւելյան Սիրիայում ցանկացած կողմից միակողմանի ռազմական գործողությունները, հատկապես հաշվի առնելով, որ ամերիկյան անձնակազմը կարող է գտնվել այնտեղ կամ մերձակայքում՝ լուրջ մտավախություններ է առաջացնում: Մենք կարծում ենք, որ նման գործողություններն անթույլատրելի են»,- հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Շոն Ռոբերթսոնը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան մտադիր է մոտակա օրերին Սիրիայի հյուսիս-արեւելքում գործողություն սկսել:

Էրդողանը հոկտեմբերի վերջին ներկայացրել էր այդ մասշտաբային գործողությունը: Նա խոստացել էր տարածաշրջանում ոչնչացնել ահաբեկիչներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ