News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կանադայի ԱԳ նախարար Խրիստյա Ֆրիլանդը ԱՄՆ-ին զգուշացրել է չքաղաքականացնել արտահանձնման գործերը: Նա այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունից մեկ օր հետո, թե կարող էր միջամտել Huawei-ի ֆինանսական տնօրեն Մեն Վանչժոուի գործին, փոխանցում է Reuters-ը:

Ֆրիլանդը լրագրողներին ասել է, որ Չինաստանում դժբախտության մեջ է հայտնվել Կանադայի արդեն երկրորդ քաղաքացին:

Չինաստանի իշխանությունները երկուշաբթի ձերբակալել էին կանադացի նախկին դիվանագետ Մայքլ Կովրիգին:

Ֆրիլանդի խոսքով՝ ակնհայտ է, որ օրինական գործընթացը չպետք է խաթարվի քաղաքական պատճառներով, եւ Վանչժոուի իրավաբանները կհիշեցնեն Թրամփի ասածը, եթե սկսեն պայքարել իրենց պաշտպանյալի արտահանձնման դեմ:

Իշխանությունները հայտարարում են, որ Չինաստանն առայժմ Կովրիգի ձերբակալությունը չի կապում Huawei-ի ֆինտնօրենի կալանավորման հետ: Սակայն կանադացի փորձագետները ոչ մի կասկած չունեն, որ այս երկու գործերը փոխկապված են:

Երեքշաբթի ԱՄՆ նախագահը Reuters-ի հետ հարցազրույցում ասել էր, որ կարող էր միջամտել Մեն Վանչժոուի դեմ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հարուցած գործին, եթե այն օգներ Պեկինի հետ առեւտրային գործարքի կնքմանը:

Huawei-ի հիմնադրի դուստր Մեն Վանչժոուն, որն ընկերությունում զբաղեցնում է ֆինանսական տնօրենի եւ տնօրենների խորհրդի փոխնախագահի պաշտոնը, Վանկուվերում ձերբակալվել է դեկտեմբերի 1-ին ԱՄՆ տված օրդերի հիման վրա:

Միացյալ Նահանգները Մեն Վանչժոուին կասկածում է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների խախտման մեջ՝ հայտարարելով, որ Huawei-ն թաքցրել է Skycom ընկերության հետ իր գործնական կապերը, որն Իրանում բիզնես ունի: Մեն Վանչժոուն իրեն մեղավոր չի համարում:

Կանադայի Բրիտանական Կոլումբիայի նահանգի Գերագույն դատարանը նախօրեին որոշում էր ընդունել Huawei-ի ֆինտնօրեն Մեն Վանչժոուին գրավով ազատելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ