News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

 «Մենք» դաշինքի ապագայի մասին դեռ ոչ մի քննարկում չի անցկացվել, բայց ամենայն հավանականությամբ, դրանում ներկայացված ուժերը, կշարունակեն իրենց գործուենությունը դաշինքի կազմում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ «Մենք» դաշինքում պառակտումների համար նախադրյալներ չկան եւ ամեն դեպքում «Հանրապետություն» կուսակցությունը պատրաստ է տվյալ դաշինքի ձեւաչափում շարունակել իր քաղաքական գործունեությունը:

Հարցին՝ արդյոք նրանք արտախորհրդարանական ընդդիմություն կդառնան կամ կաջակցեն գործող իշխանությունների քաղաքականությունը, Խաչատրյանն ասաց, որ նրանք ընդդիմադիր կլինեն այնտեղ, որտեղ դրա անհրաժեշտությունը կլինի, նույնն էլ վերաբերում է իշխանությունների աջակցությանը:

«Մենք ընդդիմադիր ենք այն հարցերում, որտեղ պետք է լինել այդպիսին եւ ընդդիմադիր չենք լինի այն հարցերում, որտեղ պետք չէ: Եթե ինչ-որ լավ բան է արվում, ապա մենք չենք լինի ընդդիմադիր: Մենք կարող ենք տարբեր հարցերի վերաբերյալ հայացքներ ունենալ եւ այդ իմաստով մինչեւ ընտրությունները մենք արդեն ձեւավորված ընդդիմություն էինք: Եվ ինձ թվում է, որ եվրասիական ինտեգրացման հետ կապված հարցերում, մենք կշարուակենք ըդդիմադիր լինել»,- բացատրեց նա:

«Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանը հայտնեց նաեւ, որ առաջիկայում կուսակցության համագումար կլինի, որի ժամանակ կքննարկվեն նոր Քաղաքական խորհրդի ձեւավորման հացերը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում նորաստեղծ դաշինքը ստացել էր ձայների 2 տոկոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ