News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 12-ին ամերիկա-մալթացի կոմպոզիտոր Ալեքսեյ Շորին շնորհվել է Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պատվավոր դոկտորի կոչում: Նա 2018-2019 թվականների համերգաշրջանում Հայաստանի Պետական սիմֆոնիկ նվագախմբի կոմպոզիտոր-ռեզիդենտն է: Մաեստրոն Հայաստանում է, եւ հենց այստեղ կայացավ նրա Կոնցերտ ջութակի համար ստեղծագործության համաշխարհային պրեմիերան:

Ամերիկա-մալթացի կոմպոզիտոր Ալեքսեյ Շորը պատմում է Հայաստանի Պետական սիմֆոնիկ նվագախմբի, հայ հանդիսատեսի մասին:

Երեւանում Հայաստանի Պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ հերթական անգամ հնչեց Ձեր երաժշտությունը: Ձեզ ինչպե՞ս ընդունեց հայ ունկնդիրը:

Ինձ թվում է, որ հայ ունկնդիրն իմ երաժշտությունը հավանում է: Ես արդեն 2 տարի Հայաստան եմ գալիս, ուստի իմ երաժշտության ինչ-որ մասը հայ հանդիսատեսին արդեն ծանոթ էր, եւ առաջին իսկ օրից նրանք այն հոյակապ են ընդունել, եւ համերգին հնչած երաժշտությունը նույնպես հայ հանդիսատեսին դուր եկավ:

Այս համերգաշրջանում Դուք Պետական սիմֆոնիկ նվագախմբի կոմպոզիտոր-ռեզիդենտն եք: Ինչպե՞ս է հաստատվել ՁԵր ստեղծագործական համագործակցությունը:

Մեր համագործակցությունն աստիճանաբար է զարգացել: Ես Սերգեյ Սմբատյանի հետ ինչ-որ պահի հանդիպել եմ Մալթայում: Հետո ինձ Հայաստան հրավիրեցին, այստեղ մի քանի անգամ հնչել են իմ ստեղծագործությունները, հետո Սերգեյը նվագախմբի հետ միասին 2 շաբաթով Մալթա եկավ, եւ այնտեղ մեծ թվով համերգներ եղան, որոնց ժամանակ հնչեց իմ երաժշտությունը: Հայաստանի Պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ Մալթայի Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կատարեց իմ մեծ սիմֆոնիկ ցիկլի պրեմիերան: Դե, ահա այսպես, աստիճանաբար մենք սկսեցինք ավելի ու ավելի շատ համագործակցել: Ես այս համագործակցությամբ շատ ուրախ եմ:

Սպասվո՞ւմ են արդյոք նոր համատեղ ծրագրեր Հայաստանի Պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։

Ես հետագա համագործակցության հույս ունեմ։ Սակայն, երեւանյան համերգին հնչած ստեղծագործություններից մեկը համաշխարհային պրեմիերա էր, հույս ունեմ, որ մեր համագործակցությունը Սերգեյ Սմբատյանի եւ Հայաստանի Պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կշարունակվի։

Դուք բազմիցս եղել եք Հայաստանում, ինչպե՞ս է Ձեր հիշողություններում տպավորվել երկիրը, մարդիկ։

Առաջին հերթին իմ հիշողության մեջ է մնացել հասարակությունը, թե ինչքան լավ էին արձագանքում իմ երաժշտությանը։ Երբ առաջին անգամ եկա Հայաստան, ամառ էր, սարսափելի շոգ, եւ ես մտածում էի, որ ընդհանրապես ոչ ոք չի գա համերգին, բայց հինգ օր շարունակ դահլիճը լիքն էր։ Չգիտեմ՝ էլ որտեղ են այսպես երաժշտությունը սիրում։ Եվ դա, իհարկե, ինձ համար չափազանց հաճելի է։

Հարցազրույցներից մեկում Դուք նշել եք, որ երաժշտությունը գրում եք տեսածի ազդեցության տակ՝ արտացոլելով ոչ թե երաժշտական ավանդույթները եւ տվյալ վայրի մշակույթը, այլ անձնական հույզերը։ Ի՞նչ հույզեր առաջացրեց Հայաստանը։

Ես շատ հույզեր ունեմ Հայաստանի հետ կապված, իմ հայրն այստեղ է մեծացել։ Մանկուց ես գիտեի, որ Հայաստանը հեքիաթային երկիր է, ուր հայրս իր մանկությունն է անցկացրել։ Սակայն, ինչ-որ չէր ստացվում գալ։ Եվ առաջին անգամ, երբ այստեղ եկա Սերգեյի հրավերով, եկա ծնողներիս հետ։

Դա շատ հուզիչ ճանապարհորդություն էր՝ շատ իմաստներով։ Մենք գնացինք այն տեղը, որտեղ հայրս մեծացել է, գտանք տան ավերակները, որտեղ նրանք ապրել են։ Այսինքն՝ ամենատարբեր հույզեր էին դրանք՝ անցած օրերի թախիծից մինչեւ հայ հասարակության հետ հանդիպման ուրախություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ