News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

OPEC+ գործարքի եւ արդյունահանումը կրճատելու Կանադայի որոշման շնորհիվ նավթի համաշխարհային շուկայում առաջարկի դեֆիցիտը կարող է ավելի շուտ տեղի ունենալ, քան սպասվում էր: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Միջազգային էներգետիկական գործակալությանը:

Գործակալությունը հաստատել է 2019 թվականին օրական 1,4 մլն բարել նավթի համաշխարհային պահանջարկի աճի կանխատեսումը եւ հայտնել, որ 2018 թվականին, ըստ ակնկալիքների, այդ ցուցանիշը կկազմի 1,3 մլն բարել:

Միեւնույն ժամանակ համաշխարհային տնտեսությունում անորոշությունը, որը կապված է ԱՄՆ-ի եւ Չինաստանի առեւտրային վեճի հետ, կարող է բացասաբար ազդել 2019-ին նավթի սպառման մակարդակի վրա, հայտնել է կազմակերպությունը:

«2019 թ. նավթի պահանջարկի աճի կանխատեսումը օրական մնում է 1,4 մլն բարելի մակարդակում, չնայած այն հանգամանքին, որ նավթի գները զգալիորեն նվազել են հոկտեմբերի սկզբի գագաթնակետից հետո», - հաղորդում է գործակալությունը:

«Աշխարհում տնտեսական աճի թուլացումը, հատկապես մի շարք զարգացող տնտեսություններում, մասամբ համահարթեցնում է աջակցությունը նավթի ավելի ցածր գներից»:

OPEC-ը ինչպես նաեւ կարտելից դուրս մի շարք նավթարդյունահանող ընկերությունները, ներառյալ Ռուսաստանը, անցյալ շաբաթ պայմանավորվել էին օրական 1,2 մլն բարելով կրճատել նավթի արդյունահանումը, սկսած հունվարից` շուկայում ավելցուկային հումքի աճը կանխելու նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գուգարքում և Վանաձորում
Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Տարբերություն չկա, թե որտեղից գազ կգնես. Պետք է գնել այնտեղից, որտեղ էժան է եւ ամենաշահավետն է. Թունյան
Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, բայց օրակարգում նման խնդիր չկա…
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Ամենաշատ