News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը անհնար է համարում Brexit-ի հարցով բանակցությունների վերսկսումը։ Այս մասին ասված է ԵՄ գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարությունում։  

ԵՄ–ն նաեւ կոչ է արել ակտիվացնել Brexit-ի հարցով պատրաստությունները բոլոր մակարդակներում եւ պատրաստվել ամեն հնարավոր սցենարի։ Միաժամանակ, Բրյուսելում պատրաստակամություն են հայտնել առավելագույնս սերտ հարաբերություններ հաստատել Լոնդոնի հետ 2019 թվականի մարտի 29-ին ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո, փոխանցում է DW–ն։

ԵՄ–ն նաեւ հայտարարել է, որ մտադիր է շարունակել Իռլանդիայի հետ սահմանի հարցի շուրջ քննարկումները, որը բազմաթիվ վեճեր է առաջացրել բրիտանացի քաղաքական գործիչների շրջանում։ Մեյը արդեն իսկ ԵՄ անդամներին հայտնել է այն դժվարությունների մասին, որոնք առաջացել են երկրի խորհրդարանում Brexit-ի համաձայնագրի վավերացման շուրջ։ Երկուշաբթի՝ դեկտեմբերի 10-ին, վարչապետը այդ հարցով քվեարկություն է անցկացրել Համայնքների պալատում։ Ավելի ուշ Պահպանողական կուսակցությունը Մեյին անվստահության քվե հայտնելու հարցով քվեարկություն է անցկացրել, սակայն վարչապետը պահպանել է իր պաշտոնը։  

Եթե համաձայնագիրը չվավերացվի, ապա ԵՄ–ին ու Մեծ Բրիտանիային սպառնում է անվերահսկելի Brexit առանց փոխզիջումների, որը քաղաքական քաոսի, Մեյի հրաժարականի, նոր խորհրդարանական ընտրությունների  եւ Brexit-ի հարցով նոր հանրաքվեի կարող է բերել։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ