News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Ուրգա նահանգի հիվանդանոցներից մեկում բժիշկները 14–ամյա տղայի որովայնից վիրահատությամբ 2 կգ պլաստիկ իրեր են հանել։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Ուրֆայի հիվանդանոցներից մեկնէ  տեղափոխվել որովայնի ցավերից բողոք 14–ամյա Մեհմեդ Էքինջին։ Առաջնային ստուգումներից հետո անմիջապես բժիշկները վիրահատություն են իրականացրել, որի ընթացքում տղայի որովայնից հանել են 2 կգ պլաստիկ իրեր, այդ թվում մալուխի կտորներ, պլաստմասե բաժակի կտորներ, պոլիեթիլենի տոպրակներ, պլաստիկ ջրի տարրայի հատվածներ եւ այլն։

Բժիշկները նշել են, որ պատանու առողջական վիճակն արդեն լավ է՝ շեշտելով, որ առաջին անգամ են հանդիպում նման դեպք, երբ հիվանդը կերել է պլաստիկե առարկաներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ