News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի մայրաքաղաքային շրջանում «դեղին բաճկոնավորների» շաբաթօրյա ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը 50-ից անցել է, հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները՝ փոխանցելով ոստիկանության տվյալները:

Ֆրանսիայում «Դեղին բաճկոններ» շարժման բողոքի ցույցերը սկսվել են նոյեմբերի 17-ին, նրանք մասնավորապես հանդես են գալիս բենզինի գների բարձրացման դեմ: Զանգվածային ցույցերն ուղեկցվում են ոստիկանների եւ ցուցարարների բախումներով, ջարդարարությամբ ու մեքենաների հրկիզումներով, խանութների, բանկերի ավերմամբ:

20 minutes-ը հայտնում է, որ Փարիզի ժամանակով 10.30-ի դրությամբ Իլ դե Ֆրանս շրջանում ձերբակալվել է 52 մարդ, այդ թվում՝ 15-ը կայարաններում եւ ճանապարհային հսկիչ կետերում «նախնական ստուգումների» ժամանակ:

France Info ռադիոկայանի տեղեկություններով՝ Իլ դե Ֆրանս շրջանում ձերբակալվածների թիվը հասել է 58 մարդու:

BFMTV-ն տեղեկացնում է, որ Փարիզի ժամանակով 11.00-ին (Երեւանի ժամանակով 14.00) ամբողջ Ֆրանսիայում ցույցերին մասնակցել է մոտ 2 հազար մարդ: Մայրաքաղաքում Ելիսեյան դաշտերում եւ Օպերայի հրապարակում ընթացող ցույցերին մասնակցում է մոտ 1000 մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ