News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Շաբաթ գիշերը՝ դեկտեմբերի 15-ին, Բուդապեշտում վերականգնվել են նոր Աշխատանքային օրենսգրքի դեմ բողոքի ցույցերը, որով թույլ է տրվում արտաժամյա աշխատանքային ժամերի կտրուկ բարձրացում, ինչպես նաեւ երկրի վարչապետ Վիկտոր Օրբանի քաղաքականության դեմ, փոխանցում է «Գերմանական ալիքը»:

Հունգարիայի մայրաքաղաքի փողոցներ է դուրս եկել մի քանի հազար մարդ, որոնք հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ: Ցուցարարներից ոմանք ոստիկանների վրա շշեր, ծխանռնակներ եւ այլ առարկաներ են նետել: Ի պատասխան՝ ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել:

Դիտորդները նշում են, որ այս ցույցն առավել խաղաղ էր, քան նախորդները: Բողոքի ցույցերը բռնկվել են դեկտեմբերի 12-ին Հունգարիայում օրենք ընդունելուց հետո, որով արտաժամյա աշխատանքի թույատրելի ժամերը տարեկան մեծացվում են 250-ից մինչեւ 400 ժամ: Պրոֆմիություններն այն «ստրկացման օրենք» են անվանում:

Դժգոհությունն ուղղված է նաեւ Հունգարիայի կառավարության աջազգայնական քաղաքականության դեմ, ինչպես նաեւ բուհերի մասին սահմանափակող օրենքի դեմ, ինչի հետեւանքով երկրից ստիպված էր հեռանալ լիբերալ Կենտրոնական-Եվրոպական համալսարանը, որը հիմնադրվել եւ ֆինանսավորվում էր հունգարական ծագում ունեցող ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի կողմից:

Այս շաբաթ Հունգարիայի մայրաքաղաքում հակակառավարական ցույցերի ժամանակ ընդհանուր ձերբակալվել է ավելի քան 50 մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ