News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի հանրապետության առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը դեկտեմբերի 14-16-ը Հունաստանում էր՝ «Նոր ժողովրդավարություն» (Նեո դեմոկրատիա) կուսակցության 12-րդ համագումարին մասնակցելու հրավերով:

«Ժառանգությունից» NEWS.am-ին հայտնում են, որ համագումարի շրջանակներում Հովհաննիսյանը հանդիպումներ է ունեցել հին ու նոր գործընկերների հետ, որոնց թվում էին «Նոր ժողովրդավարություն» կուսակցության նախագահ Կիրիակոս Միցոտակիսը, նախկին վարչապետներ Կոստաս Կարամանլիսը եւ Անտոնիո Սամարասը, Եվրամիության միգրացիայի ու ներքին գործերի հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը, Սերբիայի Եվրոպական ինտեգրացիայի նախարար Յադրանկա Յոկսիմովիչը եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահի՝ ԵԺԿ թեկնածու Մանֆրեդ Վեբերը:

Տպել
Ամենաշատ