News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Լոս Անջելեսում բնակվող Հարութ Բրոնոզյանը կոչ է անում հետաքննել նախագահ Արմեն Սարգսյանի նախկին ներգրավվածությունն Ամուլսարի ծրագրում, իսկ այն որոշում կայացնողներին, որոնք չեն կարողանում կամ չեն ուզում կարդալ, հասկանալ եւ կողմնորոշվել անգլերենով հանքարդյունաբերական եւ բնապահպանական տեխնիկական փաստաթղթերից՝ չներգրավվել նմանատիպ ծրագրերում որոշումներ կայացնելու գործընթացներին: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայկական բնապահպանական ճակատը»:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Նա մշտապես ուղիղ կապով եւ մամուլով բաց նամակների միջոցով ՀՀ կառավարությանն է ներկայացնում Ամուլսարում հանք շահագործելու հավանականության վտանգները։ Պարոն Բրոնոզյանի տեխնիկապես հիմնավորված եւ փաստերով հագեցած շատ նամակներ անպատասխան են մնում կամ չեն ստանում բովանդակային արձագանք։

Ահա դեկտեմբերի սկզբին նրա վերջին նամակներից մեկը, որն ուղղել է կառավարության գրեթե բոլոր պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաներին՝ վարչապետին եւ օգնականներին, փոխվարչապետերին, բնապահպանության, էներգետիկայի, տնտեսական զարգացման նախարարներին եւ փոխնախարարներին, բազմաթիվ այլ գերատեսչությունների։ Ի վերջո, նաեւ մամուլին։

Նշենք, որ Հայկական բնապահպանական ճակատը նույնպես կիսում է պարոն Բրոնոզյանի վրդովմունքը, որ այսքան փաստերի առկայության պարագայում բարձրաստիճան պաշտոնյաները պնդում են, որ Ամուլսարում վտանգների առկայության մասին փաստեր չկան, եւ խոսակցություններն էմոցիոնալ են, իսկ նախորդ կառավարության կողմից տված թույլտվությունների ուժը կորցրած ճանաչելու մասին պնդումները՝ հիմնված օրենքի տառի վրա, անտեսվում են։

Ահա, թե ինչ էր գրել պարոն Բրոնոզյանը․

«Ողջույն,

Այստեղ կարող եք գտնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի «պատասխանը» Ամուլսարի հետ կապված իմ հարցերին (ՀԲՃ․ նամակը վերահասցեագրվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ): Նախագահ Սարգսյանը չպատասխանեց իմ հարցերից որեւէ մեկին Ամուլսարի նախագծի վերաբերյալ իր ներգրավվածության եւ դիրքորոշման վերաբերյալ (տես բաց նամակն այստեղ, որտեղ Արմեն Սարգսյանին որպես Լիդիանի տնօրենների խորհրդի նախկին անդամ ներկայացվում է խնդրանք հրապարակել իրեն հասանելի տեղեկությունները եւ բացատրել իր նախկին ներգրավվածությունը բիզնես այդ ծրագրում): Հուսով եմ, որ Հայաստանի կառավարությունը կհետաքննի նախագահի ներգրավվածությունը Ամուլսարի նախագծում:

 Ստորեւ ՀՀ Կառավարության տեսակետները Ամուլսարի նախագծի վերաբերյալ,

 «Ամուլսարի հարցում չունենք ապացույց, որպեսզի հայտարարենք բնապահպանական աղետի մասին». Տիգրան Ավինյան, փոխվարչապետ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ամուլսարի ծրագրի ռիսկերի վերաբերյալ հիմնավորված փաստարկ չի լսել (հատված Ազատություն ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսից)

«ՀՀ-ը բավարար տեղեկատվություն չունի Ամուլսարի բնապահպանական ազդեցությունների մասով». Էրիկ Գրիգորյան, Բնապահպանության նախարար

Փաշինյանը հորդորեց սպասել Ամուլսարի հարցով փորձաքննության եզրակացությանը (Ազատություն ռադիոկայանի ուղիղ եթեր)

Ինձ թվում է, թե իմ նախկին փորձագետների կողմից 15 բարձրորակ տեխնիկական գնահատականները Լիդիանի Ամուլսարի անգլերեն փաստաթղթերին, որոնք ես ներկայացրել եմ վերջին 1,5 տարվա ընթացքում, ինչպես նաեւ ռիսկերի հիմնական գործոնները եւ իմ այս նամակը (Արմեն Սարգսյանին), անտեսվել են Հայաստանում նախորդ եւ ներկա կառավարությունների եւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից:

Զարմանալի է, որ Հայաստանի կառավարության անդամները՝ ներառյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շարունակում են դիտարկել չորս փորձառու անկախ միջազգային փորձագետների (բոլորը դոկտորական աստիճաններով) տված 15 տեխնիկական գնահատականները որպես «զգացմունքային» եւ առանց ապացույցների: Արդյոք կառավարության անդամներից որեւէ մեկը երբեւէ կարդացե՞լ է 15 գնահատականներից որեվէ  մեկը:

Իմ նախկին չորս միջազգային ճանաչված եւ փորձառու հանքարդյունաբերության բնագավառում անկախ փորձագետների մասնագիտական որակավորումների մասին հակիրճ կարելի է կարդալ այստեղ https://goo.gl/KCGgWK եւ Ամուլսարի տեխնիկական վերլուծությունները այստեղ https://goo.gl/fFpC5F եւ https://goo.gl/VwdRjZ  եւ https://goo.gl/qUVTkh եւ https://goo.gl/bbxj1a։  Իմ մասնագիտական կրթությունը եւ բնապահպանության ոլորտում իմ 23 տարիների փորձը կարելի է գտնել այստեղ http://bit.ly/2Euc6ho.

Դուք կարող եք գտնել Լիդիանի Ամուլսարի փաստաթղթերը անգլերեն այստեղ եւ այստեղ:

https://www.lydianinternational.co.uk/ 

https://www.lydianarmenia.am/index.php?m=publications&lang=eng&p=99

2017 թ. Լիդիանի վերջին տեխնիկական փաստաթղթում (տես էջ 397) Լիդիանը լրացուցիչ աշխատանքներ է առաջարկում, որոնք ցանկանում է անել:

Սա 2016 թ. պայմանագրի պայմանների փոփոխություն է: Հետեւաբար ՀՀ Կառավարությունը եւ Բնապահպանության նախարարությունը պետք է պահանջի Լիդիանից թարմացված վերջնական փաստաթուղթ, որի հիման վրա պետք է վերջնական որոշում տրվի: Սա իրավական եւ պայմանագրային խնդիր է: Առանց գրավոր նորացված վերջնական Lydian-ի տեխնիկական փաստաթղթի, ստորագրված Լիդիանի նախագահի կողմից, միջազգային փորձագետները չունեն իրավունք Լիդիանի վերջնական փաստաթուղթը ուսումնասիրելու եւ գնահատելու համար, ու հետեւաբար չեն կարող գնահատել եւ վերջնական որոշում կայացնել Ամուլսարի նախագծի մասին:

Ինչո՞ւ ՀՀ Կառավարությունը եւ Բնապահպանության նախարարությունը չեն պահանջում Լիդիանից Ամուլսարի նորացված եւ վերջնական փաստաթուղթը, բոլոր երաշխիքներով եւ ապահովագրությամբ, շատ հստակ ներկայացված: Ո՞ր փաստաթղթերն են գնահատվելու միջազգային փորձագետների կողմից, ինչ-որ մեկը գիտի՞: Հանքարդյունաբերության եւ բնապահպանության ոլորտում ի՞նչ որակի մասնագիտացում ունեն կառավարության կողմից ընտրված այս փորձագետները:

Կարծում եմ, որ Լիդիանը չի ուզում թարմացնել իր 2017 թ.փաստաթուղթը, քանի որ այն կչեղարկի նախորդ թույլտվությունը:

Եթե մարդիկ, ովքեր զբաղվում են Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում,  չեն կարող կամ չեն ուզում կարդալ, հասկանալ եւ կողմնորոշվել անգլերեն լեզվով հանքարդյունաբերական եւ բնապահպանական տեխնիկական փաստաթղթերից, ապա ավելի լավ է, եթե նրանք ներգրավված չլինեն նման ծրագրերում:

Հաշվի առնելով Ամուլսարի հետ ունեցած իմ փորձը անցյալի եւ ներկա իշխանությունների կողմից ոչ պրոֆեսիոնալ մոտեցման, ես լավատես չեմ: Ազգային գիտակցության, պատասխանատվության եւ փորձի պակասը մեծապես զգալի է:

Ամուլսարը ապացուցելու է այս նոր ռեժիմի իրական բնույթը, եւ կարող է լինել պատճառը նրա տապալման: Միջին ճանապարհ չկա:

Շնորհակալություն ուշադրության համար:

Հարութ Բրոնոզյան

Քիմիական / բնապահպանական  ճարտարագետ, MS»

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ