Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի բակում դեկտեմբերի 15–ին տղամարդու դի է հայտնաբերվել։ Այս մասին NEWS.am- ին հայտնեցին Ոստիկանությունից։
Ոստիիկանությունից հայտնեցին, որ դեպքի մասին ահազանգել է դպրոցի փոխտնօրենը, մահացածը եղել է դպրոցի 73-ամյա պահակը։
Դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, կատարվում է նախաքննություն։