News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գյուղերի զարգացման  ծրագրերի շրջանակում գործող «ՀիմնաՏավուշ» հիմնադրամը շարունակում է նպաստել Տավուշի գյուղատնտեսության զարգացմանը:  Այս տարի 45 հղի երինջներ են ներմուծվել Դանիայի Թագավորությունից: Հատուկ սերմնավորման շնորհիվ ծնվել են էգ հորթեր, ինչը կնպաստի ֆերմայի կաթնային ուղղության զարգացմանը: Բարելավվել են անասնակերի պահպանման պայմանները, մեծացվել է հարդանոցը եւ փոխվել է կերակրման մեթոդը: Ֆրանսիացի փորձագետների պարբերաբար այցերի շնորհիվ ներմուծվել են  ֆերմայի կառավարման արդի մեթոդներ:

Լուսաձոր համայնքում 8 հեկտարի վրա արդեն իրականացված Էլիտար աշնանացան 20 տոննա ցորենի բերքը հավասարապես բաժանվել է Լուսաձոր համայնքի 150 գյուղացիական տնտեսություններին:  Գյուղացիներին անհատույց տրամադրվել է ճակնդեղի սերմեր, ինչից ստացված 150 տոննա բերքը գնվել է նրանցից: 2018թ. Մարզի 10 համայնքների 4000 գյուղացիական տնտեսություններին տրամադրվել է շուրջ 7000 տնկի (խնձորենի, նռենի, բալենի, արքայանարինջ եւ այլն):  Գյուղատնտեսի կողմից իրականացվել են պրակտիկ դասընթացներ`տնկիների ճիշտ մշակման վերաբերյալ:

Կիրանց, Նավուր, Գոշ, Գանձաքար, Արծվաբերդ, Կողբ համայնքներում հիմնադրամի կողմից կառուցված փոքր մինի-ֆերմաներում իրականացվել են բարեկարգման աշխատանքներ: Այժմ գրեթե բոլոր փոքր ֆերմաներն ունեն հարդանոց, որտեղ կարող են պահեստավորել անասնակերը:

2017թ. հիմնադրամը ՀՀ Տավուշի մարզում ներդրել էր արեւային էներգիայի կիրառման ծրագիրը: Առաջին շահառու համայնքը Խաշթառակն էր, որտեղ արդեն 50 ընտանիք ապահովված է տաք ջրով (300 լ), ինչպես նաեւ համայնքային նշանակության շինությունները՝ դպրոցը, մանկապարտեզը, բուժկետը, համայնքապետարանը: 2018թ. հաջորդ շահառու համայնք դարձավ Լուսաձորը, որտեղ տեղադրվեցին 10 արեւային ջրատաքացուցիչներ: Հաշվի առնելով ծրագրի արդյունավետությունը, նախատեսվում է այն շարունակել 2019թ. այլ շահառու համայնքներում. 171 ընտանիք կսկսի օգտվել արեւային էներգիայից:

Ընթացիկ տարում ընդլայնվել է կաթնամթերքի արտադրամասը եւ համալրվել նոր սարքավորումներով՝ նպաստելով հիգիենայի կանոնների առավել պահպանմանը: Արտադրամասի աշխատակիցներին իր մասնագիտական փորձառությունն է փոխանցում ֆրանսիացի պանրագործ Պատրիկ Ֆրանժինը, ով պարբերաբար այցելում է Հայաստան: 2019թ.–ին նախատեսվում է նաեւ այլ ֆրանսիացի փորձագետների այց` նոր պանրատեսակներ ստանալու համար: Լուսաձորում արտադրվող կաթնամթերքը վաճառվում է Իջեւանի եւ Երեւանի ֆիրմային խանութներում, սուպերմարկետում, ինչպես նաեւ Մոսկվայի մեծածախ առեւտրի կենտրոններում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ