News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի հետ հարցազրույցում խոսել է Հայաստանում ռուսական եւ ամերիկյան ՀԿ–ների քանակական հարաբերակցության մասին։ 

Ռադիոկայանի հարցին, թե ինչու Հայաստանում կան բազմաթիվ ամերիկյան եւ քիչ ռուսական ՀԿ–ներ, Լավրովը պատասխանել է, որ Ռուսաստանը չի կարող նման քանակությամբ պատասխանել. «Մենք չենք կարող այդ քանակությամբ պատասխանել։ Մենք չեն կարող հայելային կերպով ստեղծել այդպիսի, ընդհանուր առմամբ, խամաճիկ կազմակերպություններ, իրերը կոչելով իրենց անուններով, քանի որ շատերի մոտ շատ սադրիչ օրակարգ է առկա»,–ասել է նախարարը։

Միաժամանակ, նա չի համաձայնել լրագրողի այն կարծիքի հետ, որը վկայակոչել է անհայտ հայ քաղտեխնոլոգի պնդումը, թե Ռուսաստանը չի աշխատում Հայաստանում բոլոր քաղաքական ուժերի հետ։

«Ես համաձայն եմ, որ անհրաժեշտություն կա աշխատել բոլոր քաղաքական ուժերի հետ, եւ ճիշտ չէ, թե մենք դա չենք անում։ Մենք աշխատում ենք բոլորի հետ եւ ոչ միայն Անդրկովկասում, բայց նաեւ հետխորհրդային տարածքի մյուս մասերում։ Աշխատում ենք բոլոր համակարգային ընդդիմադիրների հետ։ Ոչ համակարգայինների, ընդհատակյաների հետ չենք աշխատում։

Եվ ես կարծում եմ, որ դա ճիշտ է։ Բայց տարատեսակ խորհրդարանական կառույցների հետ մենք կապեր ունեցել ենք։ Հարաբերություններ ունեցել ենք նաեւ այն 9 պատգամավորների հետ, որոնք Փաշինյանի կուսակցությունից խորհրդարանում ներկայացված են եղել Սերժ Սարգսյանի կառավարման օրոք։

Այլ բան է, որ մենք, հնարավոր է, սպառել ենք, ավելի շուտ հնարավոր է, իմունիտետ ենք ձեռք բերել հեղափոխությունների նկատմամբ, քանի որ այն ամենը, ինչ այժմ Արեւմուտքը անում է հետխորհրդային տիրույթում՝ հեղափոխություն պատրաստելն է։ Գուցե, սա մեզ համար աղետ է։  Սա հաստատ մեր մեղքն է։ Մենք ինքներս մեկ հեղափոխություն չէ, որ ապրել ենք, մարդկային կյանքերի, ավերված քաղաքների եւ գյուղերի գնով, ոչ մեկին չենք ցանկանում, եւ մենք չենք ցանկանում»,–ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

«Պետք է աշխատել հանրության հետ, պետք է աշխատել քաղաքացիների հետ, առաջ տանել նախագծեր, որոնք մարդկանց համար հետաքրքիր են։ Դա մշակույթն է, լեզուն, սպորտը, կրթությունը, ուղղակի մարդկային հաղորդակցությունը։ Եվ ես կարծում եմ, որ այստեղ մենք կարող ենք արձանագրել որոշակի արդյունք։

Կանգ առնել չի կարելի։ Այստեղ նմանատիպ միջոցառումներ շատ չեն լինում, սակայն այժմ մենք փաստացի ՀԱՊԿ ամեն անդամի հետ անցկացնում ենք միջտարածաշրջանային համաժողովներ, անցկացվում են նաեւ մշակույթի օրեր, եւ շատ այլ միջոցառումներ։ Տեղի են ունենում կրթական փոխանակումներ։

Հիմնվում են ռուսական բուհերի մասնաճյուղեր, ստեղծվում է ՄԳԻՄՕ–ի մասնաճյուղ, եւ դա շատ ժողովրդականություն վայելող աշխատաձեւ է»,–ասել է Լավրովը։ Հաղորդավարի պնդմանը այն մասին, թե Ռուսաստանին պետք են տեղական լրատվամիջոցներ, որոնց աշխատանքը ուղղված կլինի դեպի ՌԴ–ն, նախարարը նշել է. «Մենք մեր մարդկանց ունենք, որոնք խոշոր հնարավորություններ ունեն, նրանք գնում են մեդիառեսուրսներ, այդ թվում՝ ՌԴ–ում։ Եթե ինչ–որ մեկը հետաքրքրություն ունենա դրանով զբաղվել արտասահմանում, ապա գուցե մենք չենք ընդդիմանա»։  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
Ամենաշատ