News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ֆլորենս» ռեստորանների ցանցը համալրվել է: Այս անգամ յուրահատուկ ինտրերիերով և բարձրակարգ ծառայություններով ռեստորանը գարնանն իր դռները կբացի Գյումրիում՝ «Ֆլորենս Գյումրի» անունով: Այս մասին Ամանորին ընդառաջ կազմակերպված տոնական երեկոյի ժամանակ հայտարարել է «Ֆլորենս» ռեստորանի տնօրեն Մայ Անուշավանյանը:

Երեկոյի սկզբում նախ տեղի է ունեցել «Ֆլորենս Գյումրի»-ի պրեզենտացիան, որին հաջորդեցին տոնական լույսերի վառման արարողությունը, շքեղ հրավառություն, և, իհարկե, «Ֆլորենս» հրուշակեղենի, մասնավորապես, բարձրորակ ֆիրմային շոկոլադների համտես:

«Ամփոփելով 2018-ը ՝ «Ֆլորենս»-ը մուտք է գործում 2019 թվական, նոր ծրագրերի, նոր աշխատատեղերի, հասարակական սննդի բնագավառում նոր մշակույթ ստեղծելու ակնկալիքով: 7 տարուց ավելի պատմություն ունեցող այս ռեստորանը այլևս ցանցի տեսքով է ներկայանում: Արցախում գործում է «Ֆլորենս գարդեն» ռեստորանը, որի հանդեպ հետաքրքրություն ունեն, և արդեն հասցրել են հավատարիմ հաճախորդ դառնալ, ոչ միայն տեղացիները, այլև զբոսաշրջիկները: Վստահ ենք, որ «Ֆլորենս Գյումրի»-ն ևս զբոսաշրջիկների ու տեղացիների սիրելի վայրը կդառնա:

Երեկոն գերհագեցած էր ամանորյա տրամադրությամբ, իսկ երեկույթն ընթանում էր «Ֆլորենս» բենդի երաժշտական նրբաճաշակ կատարումներով:

Հավելենք, որ «Ֆլորենս»-ի տոնական լույսերն ու զարդարանքը, ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի ևս, յուրօրինակ ու տարբերվող է, որի ականատեսը կարող եք լինել նաև դուք՝ մասնակից դառնալով դեկտեմբերի 31-ին կազմակերպված ամանորյա տոնակատարությանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ թե 2024, այլ 4721 թ. ․ Հայաստանի դեսպանատանը նշել են չինական Ամանորը
Միջոցառմանը ներկա են գտնվել այն դպրոցների աշակերտները...
Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի մի հատվածի, ինչպես նաև Կիևյան կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի և Աբովյան-Բուզանդ հատվածի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ ամանորյա ձևավորման...
Վրաստանի կրոնական հարցերի պետական ​​գործակալության ղեկավարը շնորհավորել է ՀԱԵ-ի Սուրբ Ծնունդը
Տոնական արարողությունը, որը տեղի ունեցավ Թբիլիսիի Սուրբ Գևորգ տաճարում, առաջնորդեց Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը...
Վրաստանի նախագահը շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա հետևորդներին…
Ամենաշատ