News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ԱԳ նախարար Ս. Լավրովի հայտարարությանը, ըստ որի՝ Երևանն ու Մոսկվան ավարտում են Հայաստանում «օտարերկրյա զինվորականների բացակայությունը երաշխավորող փաստաթղթի պատրաստման գործընթացը», արձագանքել է Ազգային առաջընթաց կուսակցության վարչությունը՝ հայտնելով մտահոգություններ հետևյալ հարցերի կապակցությամբ.

1. Ինչո՞ւ են ՀՀ քաղաքացիները նման կարևոր փաստաթղթի մասին տեղեկանում օտար պետությունը ներկայացնող պաշտոնյայից, այն դեպքում, երբ բազմիցս հնչեցվել է, որ կարևոր որոշումները կայացվելու են միայն ժողովրդի գիտությամբ և համաձայնությամբ։

Դա նաև բխում է, իշխանությունը պատկանում է ժողովրդին բանաձևից, որի մասին բոլոր իշխանությունները շատ են սիրում խոսել։

2. Հաշվի առնելով, որ ասվածը չի վերաբերում ռուսական զորքի ներկայությանը ՀՀ-ում, որքանով է արդարացված մեկ աշխարհաքաղաքական կենտրոնի նկատմամբ նման պարտավորության ստանձնումը:

Փաստորեն, պարտավորվելով երրորդ պետությանը տրամադրել մեր երկրի ներսում կատարվող ստրատեգիական նշանակություն ունեցող քայլերի թափանցիկ ինֆորմացիան, մենք զրկում ենք մեզ ինքնիշխանության շատ կարևոր տարրից։ Սա էր նաև գլխավոր պատճառներից մեկը, որ մենք մերժեցինք նախորդ իշխանություններին, որ քաղաքացու մեջքի հետևում իր ինքնիշխանությունը գործարքի առարկա չդառնա։

Ազգային առաջընթաց կուսակցությունը ակնկալում է և պահանջում, որ հնարավորինս սեղմ ժամկետներում կհրապարակվեն հիշյալ փաստաթղթի մասին լիարժեք պարզաբանումներ գործող կառավարության կողմից։

Տպել
Ամենաշատ