Հյուսիսային Կորեայի պաշտոնաթերթ «Ռոդոնգ Սինմունը» զգուշացրել է բջջային հեռախոսների «բացասական ազդեցության» մասին ամբողջ աշխարհում, քանի որ երկրում տարածվում են ինչպես օրինական, այնպես էլ ապօրինի կապի միջոցներ, հաղորդում է Reuters-ը:
Ֆրանսիայում դպրոցներում հեռախոսների օգտագործման արգելքի եւ Հնդկաստանում տեխնոլոգիական խարդախության մասին հաղորդող հոդվածը նշում է, որ բջջային սարքերը տարածում են «անկումային եւ հետադիմական գաղափարախոսական մշակույթ»: «Էրոտիկ ծանուցումները, կեղծիքները եւ տեսանյութերը, ինչպես նաեւ դաժան էլեկտրոնային խաղերը տարածվում են բջջային հեռախոսներով առանց սահմանափակումների», - գրում է թերթը: «Սա նշանակում է, որ բջջային հեռախոսները կիրառվում են որպես անչափահասներին անառողջ գաղափարներ ներարկելու գործիքներ»:
Հարավային Կորեայի պաշտոնյաների գնահատմամբ, 25 միլիոն բնակչություն ունեցող Հյուսիսային Կորեայում կա մոտ 6 միլիոն բջջային հեռախոս: