News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ դեկտեմբերի 18-ին ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխնախագահ Բրոք Բիրմանին:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ կառավարությունը հետեւողականորեն եւ հաստատակամ շարունակելու է ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված ինստիտուցիոնալ բարեփոխումները եւ այդ առումով ընդգծել ԱՄՆ ՄԶԳ-ի հետ փոխգործակցության կարեւորությունը:

«Մեր նպատակն է՝ քաղաքական հեղափոխությունը վերածել տնտեսական հեղափոխության եւ այդ կարեւորագույն փոփոխությունների իրականացման ճանապարհին շահագրգռված ենք ակտիվորեն համագործակցել ԱՄՆ ՄԶԳ-ի հետ: Մեր քայլերն ուղղված են ժողովրդավարության ամրապնդմանը, բիզնես միջավայրի բարելավմանը, ներդրումների ներգրավմանը, քաղաքացիական հասարակության զարգացմանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հեռանկարային համարելով համագործակցությունն ԱՄՆ ՄԶԳ-ի հետ նաեւ գյուղատնտեսության, ենթակառուցվածքների եւ կրթության ոլորտներում: Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է ԱՄՆ-ի հետ տնտեսական փոխգործակցության զարգացմամբ եւ առեւտրաշրջանառության ծավալների ավելացմամբ:

Բրոք Բիրմանը նախ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին բարձր մակարդակի արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու կապակցությամբ եւ հավելել. «Ինձ համար պատիվ է հանդիպել Ձեզ հետ՝ նշանավորելու այս պատմական էջը Հայաստանի պատմության մեջ: ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը պատրաստ է աշխատել կառավարության հետ՝ Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների առավել հզորացման, կոռուպցիայի դեմ պայքարի եւ առեւտրի ու ներդրումների խթանման բնագավառներում»:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը՝ շեշտելով, որ...
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Ամենաշատ