News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

The Economist-ը Հայաստանն անվանել է 2018 թվականի երկիր։ Ինչպես նշվում է հոդվածում, «Տարվա երկիր» ամենամյա անվանակարգը տրվում է ոչ թե ամենաազդեցիկ ազգին, ոչ թե ամենահարուստ երկրին, ոչ թե ամենահամեղ ուտեստին։ Այն նշանավորում է զարգացումը։ Որ երկիրն է դեպի լավը թոխվել վերջին 12 ամիսների ընթացքում։

«Դա բարդ ընտրություն է։ Տարվա ընթացքում լավ աշխատանքը ապագա հաջողության երաշխիք չէ։ Անցյալ տարվա հաղթող Ֆրանսիան խրվել է անկարգությունների մեջ։ Մյանման, որ հաղթել էր 2015թ․ արյունոտ հետընթաց է ապրել։ Այնուամենայնիվ, մենք պետք է ընտրենք։

Արդյունքում ընտրությունն ընկավ երեք երկրների վրա։ Մալայզիայում ընտրողները մերժեցին վարչապետին, ով չէր կարողանում պատշաճ կերպով բացատրել, թե ինչու իր բանկային հաշվին 700 միլիոն դոլար կար։ Չնայած Նաջիբ Ռազակի ակնառու թերություններին, նրա հեռանալը անսպասելի էր։ Մալայզիայի իշխող կուսակցությունը քաղաքականության մեջ 1950-ական թվականներից գերակշռող էր եւ հուսահատորեն փորձում էր պահպանել իշխանությունը։ Այնուհանդերձ ընտրություններում հաղթեց ընդդիմությունը։ Մալայզիան կարող էր արժանապատիվ հաղթող լինել, բացառությամբ նրա, որ նոր վարչապետ Մախատխիր Մոհամմադը, կարծես, չի ուզում թուլացնել երկրի պառակտող ռասսայական նախապատվությունները։

Եթովպիայում տարին ոչ սովորական է եղել։ Իշխանական կուսակցությունն այս տարի ընտրել է ռեֆորմիստ ակտիվիստ Աբի Ահմեդին, ով ազատել է քաղբանտարկյալներին, զգալիորեն ազատություն է տվել ԶԼՄ-ներին եւ խոստացել է 2020թ․ իրական ընտրություններ անցկացնել։ Նա խաղաղություն է կնքել Էրիթրեայի հետ՝ բացելով վաղուց փակված սահմանը եւ ելքը դեպի ծով։ Նա նույնիսկ փորձում է լիբերալացնել պարտքերով ծանրաբեռնված  եւ պետության կողմից կառավարվող տնտեսությունը Եթովպիայում, որտեղ հեռախոսակապ  ունենալն ավելի դժվար է, քանի հարեւան անարխիստական Սոմալիում։ Եթե սա լիներ տարվա մարդու մրցույթ, Աբիյը կարող էր հաղթել։ Սակայն մենք չենք ընտրել Եթովպիան, քանի որ բոլորովին պարզ չէ, կարող է արդյոք նոր վարչապետը սանձել էթնիկ բռնությունը։ Ավտոկրատիաները, ավաղ, հազվադեպ են հանգիստ մեռնում։

Եւ, այնուամենայնիվ, Հայաստանում այդպես էլ եղավ։ Նախագահ Սերժ Սարգսյանը փորձեց երկարաձգել իր ժամկետը՝ դառնալով վարչապետ։ Փողոցները բռնկվեցին՝ որպես բողոքի նշան։ Նիկոլ Փաշինյանը՝ խարիզմատիկ եւ մորուքավոր նախկին լրագրողը եւ պատգամավորը, օրինականորեն եկավ իշխանության՝ կոռուպցիայի եւ անկոմպետենտության դեմ բողոքի ալիքի վրա։ Նրա դաշինքը հետագա ընտրություններում հավաքեց ձայների 70 տոկոսը։ Պուտինյան տիրակալը վռնդվեց, եւ ոչ ոք չսպանվեց։ Ռուսաստանին միջամտելու առիթ չտվեցին։

Ուշադրություն՝ տհաճ տարածքային վեճը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չի կարգավորվել եւ կարող է նորից բռնկվել։ Այնուամենայնիվ, հինավուրց եւ հաճախ վատ կառավարվող ազգը անհանգիստ տարածաշրջանում ունի ժողովրդավարության եւ նորացման հնարավորություններ։ Այդ պատճառով Հայաստանը մեր տարվա երկիրն է։ Շնորհավորում ենք»,- գրում են հոդվածի հեղինակները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ