Թուրքական դատարանը 49 բարձրաստիճան ոստիկանների ձերբակալության որոշում է կայացրել։
Թուրքական Sozcu–ի փոխանցմամբ՝ դատարանը գյուլենականների դեմ պայքարի շրջանակներում ձերբակալման որոշում է կայացրել 12 ոստիկնապետի եւ 37 բարձրաստիճան ոստիկանների նկատմամբ։
Նշվում է, որ ցանկում ընդգրկված ոստիկանները մեղադրվում են գյուլենական լինելու մեջ։