News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 31
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Թուրքիան առաջարկել է ամերիկացի տեխնիկական փորձագետներին ուսումնասիրել ռուսական Ս-400 համալիրները, երբ Անկարան դրանք գնի Մոսկվայից, փոխանցում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։

Գործակալության տվյալներով՝ Թուրքիան այդպիսով հույս ուներ հարթել վեճը Միացյալ Նահանգների հետ, որ ծագել էր Ռուսաստանից հրթիռային համալիրների գնման շուրջ։

Նշվում է, որ ԱՄՆ–ի մտահոգությունները Ս-400–ի հարցում կապված էին այն հանգամանքի հետ, որ Թուրքիան իրենց կարեւոր գործընկերն է F-35 կործանիչների արտադրության ծրագրում, եւ եթե Անկարան ունենա ե'ւ F-35, ե'ւ Ս-400–ներ, Ռուսաստանը կարող է տվյալներ ստանալ ամերիկյան ինքնաթիռների մասին, փոխանցում է Gazeta–ն։  

Որպեսզի Թուրքիան հրաժարվի Ս-400–ների գնումից, ԱՄՆ–ն նույնիսկ առաջարկել է իր Patriot հակահրթիռային պաշտպանության համալիրները՝ զուգահետ պատժամիջոցներով սպառնալով։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ