News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանը կարծում է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում շարունակվող սպառազինությունների մրցավազքը պետք է դադարեցվի: Դեկտեմբերի 20-ին ճեպազրույցում այս մասին հայտարարեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

Պատասխանելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Ադրբեջանին սպառազինությունների մատակարարման  մասին հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին, Աննա Նաղդալյանը հիշեցրեց, որ հարցն արդեն մեկնաբանել են վարչապետի պաշտոնակատարը եւ նրա մամուլի քարտուղարը:

«Արտաքին գործերի նախարարության անունից կարող եմ միայն ավելացնել, որ տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը գտնվում է ուշադրության կենտրոնում», - ասաց Աննա Նաղդալյանը` հավելելով, որ ԱԳ նախարարն այդ մասին արդեն ասել է ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում` գործընկերների ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքին, որ խնդիրը պետք է արտացոլվի նրանց պետությունների քաղաքականությունում: «Սպառազինությունների մատակարարումները պարզապես մեծացնում են  դրանց կիրառման  սպառնալիքը:

Այն, ինչը ոմանց համար բիզնես է, մեզ համար մահացու վտանգ է: Զենքի մրցավազքը հանգեցնում է անկայունության ավելացման: Հարցը միշտ բարձրացվում է գործընկերների հետ հանդիպումների եւ բազմակողմ հանդիպումների ժամանակ: Տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը պետք է դադարեցվի», - ասաց Աննա Նաղդալյանը:

Միաժամանակ նա կոչ արեց ասվածը հնարավորությունների եւ վճռականության պակասի հետ չշփոթել:

«Հայաստանի ԶՈՒ-ն բավական պատրաստված է եւ զինված՝ Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը երաշխավորելու համար: Այստեղ երկու կարծիք չի կարող լինել», - ընդգծեց մամուլի քարտուղարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ