News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Արցախի անվտանգության եւ կարգավիճակի հասկացություններն անքակտելիորեն կապված են: Դեկտեմբերի 20-ին ճեպազրույցում այս մասին ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

Ի պատասխան հարցին՝ Մադրիդյան սկզբունքներն արդյոք մնո՞ւմ են օրակարգում, Աննա Նաղդալյանը հիշեցրեց, որ Հայաստանի դիրքորոշման համաձայն՝ բանակցությունները պետք է շարունակվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, բացառապես խաղաղ ճանապարհով, իսկ առաջնահերթությունը Արցախի անվտանգությունն ու կարգավիճակն են, ինչպես նաեւ երկարաժամկետ խաղաղության հաստատման մեջ Արցախի վճռորոշ ձայնը: «ԱԳ նախարարները պայմանավորվել են պահպանել հանդիպումների դինամիկան, եւ բոլոր հանդիպումներից հետո մենք հստակ ներկայացրել ենք արդյունքներն ու պայմանավորվածությունները»,- նշեց ԱԳՆ մամուլի քարտուղարը:

Պատասխանելով այն հստակեցնող հարցին, թե կարգավիճակը կարելի է տարբեր կերպ հասկանալ, եւ ասվածից արդյոք հետեւո՞ւմ է, որ ինքնորոշման իրավունքը երկրորդ պլան է մղվել, Աննա Նաղդալյանը շեշտեց, որ չի կարող որեւէ բան լինել, որը կսպառնա Արցախի ժողովրդի  ֆիզիկական անվտանգությանը: «Իսկ ի՞նչ է կարգավիճակը, եթե ոչ իրավունքի իրացում եւ լիարժեք անվտանգություն»,- նշեց ԱԳՆ մամուլի քարտուղարը:

Մեկնաբանելով հայկական լրատվամիջոցներում իրարանցում առաջացրած Միլանում հանդիպման արդյունքների վերաբերյալ Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունը՝ Աննա Նաղդալյանը հիշեցրեց, որ այն ամենը, ինչի մասին Մամեդյարովը հայտարարել է դեկտեմբերի 19-ին, Զոհրաբ Մնացականյանն ասել է դեռեւս դեկտեմբերի 6-ին՝ հանդիպումից հետո. խոսքը վերաբերել է հանդիպումների դինամիկայի շարունակման մասին փոխըմբռնման հասնելուն եւ հնգակողմ հայտարարության տեքստի համաձայնեցմանը:

ԱԳՆ մամուլի քարտուղարը հիշեցրեց, որ Հայաստանում բազմիցս են խոսել բանակցությունների առաջմղման համար մթնոլորտի ստեղծման անհրաժեշտության մասին: Ինչպես նաեւ պայմանավորվածությունների կատարման, ռազմատենչ հայտարարություններից հրաժարվելու անհրաժեշտության մասին: Լավ է, որ Ադրբեջանից առաջին անգամ նման մի բան հնչեց, հավելեց Նաղդալյանը:

Ինչ վերաբերում է Ղազախի եւ Աղստեւի տեղամասերում բանակային ստորաբաժանումները սահմանապահ ուժերով փոխարինելու Ադրբեջանի իշխանությունների որոշմանը, ապա ԱԳՆ-ում կարծում են, որ առայժմ վաղ է գնահատական տալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ