News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Հայ-ռուսական քաղաքական հարթությունում, որն անդրադառնում է նաեւ տնտեսական կապերի վրա, վերանայումների փուլ է, եւ այդ վերանայումներից հետո ստեղծված հարաբերություններից է կախված՝ կլինի՞ գնի նվազում, թե՞ ընդհակառակը: Ներկայումս ունենք իրավիճակ, երբ կան նաեւ խնդիրներ,  որոնք ի հայտ են գալիս երկկողմ հարաբերություններում ժամանակ առ ժամանակ: Կողմերը փորձում են լուծումներ տալ ստեղծվող խնդիրներին, դրանցից մեկն էլ այսօր գազի գինն է, որը կարտացոլի այն վստահությունը, որը կա հարաբերություններում:

Ակնհայտ է, դրա մասին հրապարակայնորեն խոսել են նաեւ ՀՀ իշխանությունները, որ ցանկանում են գազի գնի իջեցում: Էժան գազ բոլորն են ցանկանում, բայց գազի գինը նաեւ քաղաքականություն է, դրանով Ռուսաստանը հստակեցնում է իր ավելի լայն քաղաքականությունը»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է ռուս տնտեսագետ Կոնստանտին Սիմոնովը՝ անդրադառնալով 2019-ից Հայաստան մատակարարվելիք ռուսական գազի գնին:

Նա նշել է, որ իր համար ներկայումս տեսանելի չէ, թե որքանով են կողմերը հաջողել լուծել այն խնդիրները, որոնք առաջացել են, ըստ էության, դեռ դրանք պահպանվում են, ուստի դժվար է ասել, թե ինչ համաձայնության կգան կողմերը: «Չի բացառվում, որ բարձրանա գինը»,- ասել է նա: Եթե խոսենք տնտեսական բաղադրիչի մասին, ապա, նրա խոսքով, այստեղ բավականին ծավալուն աշխատանքի կարիք կա:

Ռուս քաղաքական մեկ այլ վերլուծաբան՝ Ստանիսլավ Տարասովը, եւս կարծում է, որ գազի գինը ոչ այնքան տնտեսական հարց է, որքան քաղաքական: Ըստ նրա, գազի գնի շուրջ բանակցությունների ելքը, այսինքն` որոշումը, ցույց կտա հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս որակը, քանի որ ամեն ինչ չէ, որ հասկանալի է:

«Հուսամ, որ որեւէ որոշումից հայ սպառողն անհարամարվետություն չի զգա: Բայց ես եւս չեմ բացառում, որ գազի գինը բարձրանա սահմանին, գուցե այդ դեպքում հնարավոր լինի «Գազպրոմ Արմենիա» ընկերության  ծախսերի կրճատման միջոցով խնդիրը որոշակիորեն մեղմել: Սակայն առաջիկա բանակցությունների արդյունքը շատ ավելի լուրջ հարցերում հայ-ռուսական փոխըմբռնման մակարդակի ցուցիչը կդառնա»,- ասել է Ստանիսլավ Տարասովը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
Ամենաշատ