News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Չինաստանի պաշտպանության նախարարությունը հինգշաբթի քննադատել է պաշտոնը թողնող  ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մատտիսին՝ Չինաստանի դեմ իր «կեղծ մեղադրանքների» համար, բայց նաեւ բարձր է գնահատել Չինաստանի եւ ԱՄՆ-ի ռազմական կապերի զարգացման ուղղությամբ նրա ջանքերը, հաղորդում է Reuters-ը:

Չինաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վու Ցզյանն իր դժգոհությունն է հայտնել Մատտիսի մեկնաբանություններից: «Մենք դեմ ենք հանդես գալիս Չինաստանի հանդեպ կեղծ մեղադրանքներին՝ Մատտիսի հրաժարականի մասին նամակում», - ասել  է Վուն: «Միեւնույն ժամանակ, քանի դեռ պարոն Մատտիսը պաշտոնավարում  էր, դրական ջանքեր է գործադրել, որպեսզի Չինաստանի եւ ԱՄՆ-ի ռազմական հարաբերությունները կարգավորիչի դեր ստանձնեն  երկկողմ հարաբերություններում», - ասել է նա:

Ջեյմս Մատտիսը հրաժարական է տվել նախագահ Դոնալդ Թրամփի հետ քաղաքական տարաձայնությունների պատճառով: Մատտիսն իր հրաժարականի մասին նամակում  նշել է, որ ինքը գտնում է՝ ԱՄՆ-ը «պետք է լինի վճռական եւ միախոհ այն երկրների հանդեպ, որոնց ռազմավարական շահերը գնալով ավելի են հակասում մերին»: Նա Ռուսաստանին եւ Չինաստանին կոչել է այնպիսի երկրներ, որոնք «ուզում են ձեւավորել աշխարհը` իրենց ավտորիտար մոդելին համապատասխան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ