News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սիլվեն Ֆորը թողնում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավարի պաշտոնը, հաղորդում է ТАСС - ը`հղում անելով Le Parisien թերթին:

Ֆորը հաստատել է թերթին իր որոշումը:

Ինչպես նշում է թերթը, հրաժարականի հավանական պատճառը նախագահի եւ նրա օգնականի միջեւ հարաբերությունների վատթարացումն է, որը նախկինում համարվում էր նրա մտերիմ ընկերը: Այժմ 46-ամյա Ֆորը լքում է Ելիսեյան պալատը՝ նախագահի աշխատակազմի նախկին աշխատակից Ալեքսանդր Բենալի հետ կապված՝ թվով արդեն երկրորդ սկանդալի բռնկումից հետո: Վերջինս նորից գրավեց հասարակայնության եւ ԶԼՄ-ների ուշադրությունը, երբ հայտնի դարձավ, որ նա չի հրաժարվել պաշտոնից ազատվելուց հետո իրեն տրված երկու դիվանագիտական ​​անձնագրերից եւ դրանցով բազմաթիվ անօրինական ուղեւորություններ է կատարել, որոնց նպատակները դեռ հայտնի չեն: Սենատը ներկա պահին  արդեն  երկրորդ անգամ մտադիր է ստեղծել «Բենալի գործով» քննչական հանձնաժողով, որը սպառնում է քաղաքական սկանդալի վերսկսում:

Ֆորը, մեկնաբանելով իր հեռանալու որոշումը, ասել է, որ «մտադիր է իրեն նվիրել իր ընտանիքին» եւ որ իր հրաժարականը կհետեւվի հունվարի վերջին: Ֆորը, ով ակտիվորեն մասնակցել է 2017թ. նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնի նախընտրական քարոզարշավին, ղեկավարեց նրա մամլո ծառայությունը, սակայն այդ ընտրություններում հաղթելուց հետո հրաժարվեց իրեն առաջարկված նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության ղեկավարի պաշտոնից` հիմնավորելով, որ նման աշխատանքը «բառիս բուն իմաստով խժռում է իր ամբողջ ազատ ժամանակը»:: Արդյունքում նա 2015թ. գարնանը նշանակվեց նախագահի ռեֆերենտ եւ հաջողությամբ գրեց 300-ից ավելի ելույթների տեքստեր:

Ֆորը եղել է այդ պաշտոնում մինչեւ 2018թ. ամռանը, երբ «Բենալի գործի» վերսկսվելուց հետո նա Մաքրոնի պնդմամբ ստիպված եղավ գլխավորել Ելիսեյան պալատի մամլո ծառայությունը։ Այն շտապ կարգով վերակազմավորվեց՝ վերոնշյալ սկանդալի պայմաններում հասարակայնության հետ կապերի բարելավման նպատակով։

Ինչպես հաղորդում է Le Parisien-ը, այժմ Ֆորը, մեկնաբանելով իր հեռանալը, թերթի լրագրողին ասել է, որ «ինքը հավատարիմ է մնում նախագահ Մակրոնին» եւ իրենց «հատուկ հարաբերությունները չեն վնասվել»: Թերթի տվյալներով,  Էմանուել Մակրոնը փորձել է համոզել Ֆորին՝ չհեռանալ: Այժմ Ֆորը տեղեկացնում է, որ հունվարի վերջին կթողնի Ելիսեյան պալատը: Դրանից հետո նա մտադիր է երկար ժամանակ հանգստանալ, հետո զբաղվել մասնավոր սեկտորում գործունեությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ