News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՄԱԿ Գլխավոր ասամբլեան բաշխել է Կազմակերպության առաջիկա երեք տարվա ծախսերը: ՄԱԿ-ի լրատվական ծառայությունը հաղորդել է  Կազմակերպության մասնակից երկրների կողմից բյուջեի վճարումների նոր սանդղակի մասին:

Ընդունված որոշման համաձայն՝ ԱՄՆ-ն  կշարունակի վճարել ՄԱԿ-ի բոլոր ծախսերի հնարավոր առավելագույնը՝ 22 տոկոսը: Երկար տասնամյակների ընթացքում առաջին անգամ Չինաստանն առաջ է անցել Ճապոնիայից եւ դարձել ՄԱԿ-ի բյուջեի երկրորդ խոշորագույն վճարողը: Պեկինը կծածկի ՄԱԿ-ի բյուջեի 12 տոկոսից ավելին:

Յուրաքանչյուր երկիր պարտավոր է Կազմակերպության ընդհանուր ծախսերի որոշակի մասնաբաժինը վճարել, ընդ որում խոշորագույն երկրների համար սահմանափակում է  սահմանված՝ առավելագույնը 22 տոկոս, ամենաաղքատ երկրների համար՝ առավելագույնը 0,01 տոկոս:

Խոշորագույն հովանավորների թվում են Ճապոնիան (8,564 տոկոս), Գերմանիան (7 տոկոս) եւ Ֆրանսիան (4,427 տոկոս):

ՄԱԿ բյուջեի մասնաբաժնով Ռուսաստանը 8-րդ տեղում է (2,405 տոկոս):

Հետխորհրդային տարածքի երկրների շարքում ամենամեծ բեռը բաժին է ընկնում Ղազախստանին` 0,187 տոկոս, մնացածը` 0.1 տոկոսից պակաս:

Ադրբեջանը պարտավոր է ՄԱԿ-ի բյուջեի 0,049 տոկոսն ապահովել, Վրաստանը` 0,008 տոկոսը, Հայաստանը` 0,007 տոկոսը: Այսպիսով, Վրաստանը եւ Հայաստանը ՄԱԿ-ի ամենաաղքատ երկրներն են, գրում է «Թբիլիսյան շաբաթը»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
Ամենաշատ