News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

18-ամյա սաուդցի Ռահաֆ Ալկունունը փախել է ծնողներից եւ ապաստան հայցել Թաիլանդում, հաղորդում է Sky News-ը:

Աղջիկը բողոքում էր, որ ընտանիքում նա ենթարկվում էր ֆիզիկական եւ հոգեբանական բռնության:

Ներկայումս փախստականին հատկացրել են սենյակ Բանգկոկի օդանավակայանին կից հյուրանոցում այն բանից հետո, երբ նրան բերման են ենթարկել տեղական իշխանությունների ներկայացուցիչները, որոնք վերահսկում էին Քուվեյթից ժամանումները:

Նա հայտարարել է, որ փախել է ընտանիքից, որում նրան ծեծում էին եւ փակել էին սենյակում կես տարով, քանի որ նա կտրել է մազերը:

Աղջիկը փախել էր ծնողներից, երբ ընտանիքը մեկնել էր Քուվեյթ հանգստանալու:

Հարավ-Արեւելյան Ասիայում մարդու իրավունքների կազմակերպության ղեկավար Ֆիլ Ռոբերտսոնը հայտնել է Sky News-ին, որ աղջկա կյանքին վտանգ չի սպառնում:

Թաիլանդի իմիգրացիայի նախարարությունն իր հերթին հայտարարել է, որ Թաիլանդն ու Սաուդյան Արաբիայի դեսպանատունը համատեղ աշխատում են Ռահաֆին տուն վերադարձնելու ուղղությամբ:

Թաիլանդում հայտարարել են, որ աղջիկը փախել է ամուսնությունից եւ համարում է, որ այժմ հայրենիքում նրան միայն տհաճություններ են սպասվում:

Ըստ Ռահաֆի՝ ավելի վաղ նա փորձել էր փախչել Սաուդյան Արաբիայից Ավստրալիա, սակայն կես ճանապարհին նրան հայտնաբերել էին Սաուդյան Արաբիայի եւ Քուվեյթի իշխանությունները. աղջկա անձնագիրը վերցրել էին:

Ռոբերտսոնը կոչ է արել Փախստականների հարցով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարին օգնել աղջկան:

Սաուդյան Արաբիան հայտնի է կանանց իրավունքների հարցերում իր սահմանափակումներով. նրանց կյանքում բոլոր կարեւորագույն որոշումներն ընդունվում են տղամարդկանց կողմից:

2017 թվականին նման դեպք է տեղի ունեցել Սաուդյան Արաբիայից մեկ այլ կնոջ՝ Դինա Ալի Լասլումի հետ, որը դեպի Ավստրալիա անհաջող փախուստի փորձ էր կատարել եւ վերադարձվել էր տուն, ինչն առաջացրել էր բուռն արձագանք միջազգային մակարդակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ