News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հունվարի 6-ին Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանն այցելել է Լիբանանի հարավային Շամա բնակավայրում իրենց ծառայությունն իրականացնող հայկական զորախմբի զինվորներին՝ հայ խաղաղապահներին շնորհավորելու Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների առիթով։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։

ՅՈԻՆԻՖԻԼ-ի (United Nations Interim Force in Lebanon) «Արևմտյան Հատված» կենտրոնակայանում ՀՀ դեսպանի այցելության առիթով կազմակերպված պաշտոնական արարողությունից հետո Վահագն Աթաբեկյանն առանձնազրույց է ունեցել խաղաղապահ առաքելության «Արևմտյան հատված»-ի հրամանատար, բրիգադի գեներալ Դիոդատո Աբագնարայի (Diodato Abagnara) հետ: Քննարկվել են հայ խաղաղապահների և իտալական հրամանատարության փոխգործակցության ներկա ընթացքն ու հետագա ընդլայնման հեռանկարները:

Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության ղեկավարն առանձնահատուկ գնահատանքով արտահայտվել է ծառայության ընթացքում հայ զինվորների դրսևորած բարձր կարգապահության և մասնագիտական կարողությունների վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ