News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնն իր մամուլի ծառայությանը խնդրել է պաշտոնական լուսանկարների մշակման ժամանակ «կենտրոնանալ մազերի», այլ ոչ թե կոշիկների վրա: Համապատասխան գրառումը չորեքշաբթի հայտնվել է երկրի վարչապետի Twitter-յան էջում:

«Հաղորդագրություն՝ իմ հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի համար. ես չեմ խնդրել իմ կոշիկները մաքրել, բայց եթե չափազանց անհրաժեշտ է լուսանկարների մշակումը, խնդրում եմ կենտրոնացեք մազերի, ավելի ճիշտ՝ դրանց բացակայության վրա, այլ ոչ թե ոտքերի»,- իր հաղորդագրության մեջ նշել է Մորիսոնը:

Երկրի վարչապետի կատակի պատճառը իր պաշտոնական լուսանկարի հրապարակումն է, որում նա պատկերված է դստեր հետ: Ավստրալիայի վարչապետի մամուլի քարտուղարի մեկնաբանության համաձայն՝ այս լուսանկարը հրապարակելիս հաստիքային խմբագրին դուր չի եկել, որ Մորիսոնի մարզակոշիկները փոշիով էին ծածկված: Լուսանկարը մշակել են, եւ դրանում վարչապետը ներկայացել է թենիսի սպիտակ մաքուր կոշիկներով: Սակայն համացանցային օգտատերերը ուշադրություն են դարձրել, որ մշակումից հետո ավստրալացի առաջնորդը 2 ձախ ոտք ուներ:

Մորիսոնի կատակային հաղորդագրությունը հրապարակելուց հետո, որին նա կցել էր իր սիրելի մարզակոշիկներով իսկական լուսանկարը, պաշտոնական լուսանկարը փոխարինվել է չռետուշվածով, իսկ նրա մամուլի քարտուղարը օգտատերերից ներողություն է խնդրել՝ նշելով, որ լուսանկարը մշակվել է առանց երկրի վարչապետի գիտության:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ