News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան եւ Գերմանիան պայմանավորվել խորացնել 1963 թվականի հետպատերազմյան հաշտության պայմանագիրը՝ ցույց տալու համար, որ ԵՄ գլխավոր առանցքը մնում է ուժեղ եւ դիմակայում է աճող եվրասկեպտիկ ազգայնականությանը, հաղորդում է Reuters-ը:

Հունվարի 22-ին Գերմանիայի Աախենե սահմանամեւրձ քաղաքում կանցլեր Անգելա Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կստորագրեն ընդլայնված պայմանագիրը:

«Երկու պետությունները կխորացնեն համագործակցությունը արտաքգին գործերի, պաշտպանության, ներքին եւ արտաքին անվտանգության ոլորտներում եւ միեւնույն ժամանակ կաշխատեն Եվրոպայի՝ անկախ գործելու կարողության ամրապնդման ուղղությամբ», - ասվում է  պայմանագրի տեքստում, գրուջմ է  Reuters-ը:

Փաստաթղթում, որը քննարկվում էր նախորդ տարվա ընթացքում, ասվում է, որ գերմանա-ֆրասնիական դիվանագիտության առաջնահերթություններից է Գերմանիային որպես  ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ ընդունելը:

Թեեւ պարզ է, որ Գերմանիան եւ Ֆրանսիան շարունակում են հավատարիմ մնալ ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի պաշտպանական դաշինքին, համաձայնագիրը նաեւ ցույց է տալիս , որ Բեռլինը եւ Փարիզը կպայքարեն Եվրոպայում որոշ ազգայնական քաղաքական գործիչների՝ ԵՄ-ն ոչնչացնելու ջանքերի դեմ:

Չորեքշաբթի Իտալիայի փոխվարչապետ Մատտեո Սալվինին հայտարարել էր, որ ցանկանում է՝ Իտալիան եւ Լեհաստանը միավորեն ուժերը, որպեսզի կարողանան մայիսին՝ եվրոպական ընտրությունների նախաշեմին, փոխել Եվրոպայի՝ եվրասկեպտիկ դաշինքի հասնելու ձգտումը:

«Գերմանիան եւ Ֆրանսիան հստակ հասկացնում են, որ հետագա խնդիրների լուծման համար մեզ ավելի շատ, այլ ոչ թե ավելի քիչ համագործակցություն է պետք», - ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, ինչպես նաեւ Իտալիայում, Լեհաստանում եւ Հունգարիայում Եվրամիության կառավարությունների նոր մարտահրավերների հետ բախվելով, Մերկելը եւ Մակրոնը փորձում են կանխել Եվրախորհրդարանի քվեարկության մեջ եվրոպական թերահավատ կուսակցությունների օգտին որեւէ բեկումը:

«Երկու պետությունները կխորացնեն իրենց տնտեսությունների ինտեգրումը գերմանա-ֆրանսիական տնտեսական տարածության մեջ՝ ընդհանուր կանոններով», - ասվում է պայմանագրում: Բացի այդ, նրանք կստեղծեն փորձագիտական խումբ, որը յուրաքանչյուր կառավարությանը տնտեսական առաջարկներ կներկայացնի:

Համագործակցության այլ ոլորտները ներառում են մշակույթը, առողջապահությունը, նորարարությունը եւ տրանսպորտը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Ամենաշատ