News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Amazon.com ընկերության ղեկավար եւ ըստ Forbes-ի՝ աշխարհի ամենահարուստ գործարար Ջեֆ Բեզոսը հայտարարել է կնոջից՝ Մակենզիից բաժանվելու մասին, հայտնում է ՌԲԿ-ն։  

«Մենք որոշել ենք ամուսնալուծվել եւ շարունակել ապրել՝ մնալով ընկերներ։ Մենք՝ որպես ամուսնական զույգ, հրաշալի կյանք են վարել, իսկ առջեւում հրաշալի ապագա է սպասվում մեզ՝ որպես ծնողների, ընկերների, գործընկերների տարբեր նախագծերում․․․Անվանումները կարող են տարբեր լինել, սակայն մենք կլինենք ընտանիք եւ իսկական ընկերներ»,-ասված է Amazon.com-ի թվիթերյան էջում հրապարակված Ջեֆի ու Մակենզիի համատեղ հայտարարությունում։

1980-ական թվականներին Ջեֆ Բեզոսն ու Մակենզի Թաթլը միաժամանակ ուսանել են Պրինսթոնի համալսարանում, սակայն ծանոթացել են միայն 1992 թվականին, երբ երկուսն էլ ապրել են Նյու Յորքում եւ աշխատել են Ուոլ Սթրիթի D.E. Shaw ներդրումային հիմնադրամում։ 1993 թվականին նրանք ամուսնացել են, իսկ 1994 թվականին տեղափոխվել են Սիեթլ, որտեղ Ջեֆը հիմնադրել է առցանց առեւտրի ոլորտում մասնագիտացած Amazon.com ընկերությունը։

Բեզոս ամուսինները 4 երեխա ունեն՝ 3 հարազատ որդիներ եւ որդեգրված դուստր։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ