News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի իրավապահ մարմինները տղամարդու են ձերբակալել, ում կասկածում են Ավստրալիայում մի շարք երկրների դեսպանատներ ու հյուպատոսություններ կասկածելի փաթեթներ ուղարկելու մեջ, նշված է մամուլի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է երկրի դաշնային ոստիկանության պաշտոնական կայքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ոստիկանության տեղեկություններով՝ կասկածյալը, որը Շեփարթոնից (Վիկտորիա նահանգ) 48-ամյա տղամարդ է, ձերբակալվել է իր տանը փոստով վտանգավոր ծանրոցներ ուղարկելու կասկածանքով:

Հաղորդվում է, որ նա դատարանի առջեւ կկանգնի հունվարի 10-ին Մելբուռնում: Ենթադրաբար, տղամարդն ուղարկել է 38 կասկածելի փաթեթներ Մելբուռնում, Կանբերայում եւ Սիդնեյում գտնվող մի շարք երկրների դեսպանատներ ու հյուպատոսություններ: Եթե նրա մեղքը հաստատվի, նրան կարող է սպառնալ մինչեւ 10 տարվա ազատազրկում:

Ոստիկանությունից տեղեկացրել են, որ կասկկածելի փաթեթների պարունակությունը կստուգվի դատական փորձաքննությամբ: Նշվում է, որ ներկայումս հանրային կարգին սպառնալիքներ չկան:

Ավելի վաղ Ավստրալիայի ոստիկանությունը հայտնել էր, որ քննում է կասկածելի փաթեթների հետ կապված իրավիճակը, որոնք ուղարկվել էին Կանբերայում եւ Մելբուռնում գտնվող  հյուպատոսություններ եւ դեսպանատներ: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ փաթեթները կարող էին գտնել 13 երկրների ներկայացուցչություններում, որոնց թվում են Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Շվեյցարիան, Պակիստանը, Հունաստանը, Ինդոնեզիան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Հարավային Կորենա, Հնդկաստանը: Նվազագույնը 6 հյուպատոսարանի աշխատակիցներին տարհանել էին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ