News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Բնականաբար, ԲՀԿ-ն ԱԺ նախագահի տեղակալի թեկնածություն առաջադրելու է որպես խորհրդարանում ներկայացված երկրորդ քաղաքական ուժ եւ ամենամեծ ընդդիմադիր խմբակցություն: Այս մասին, այսօր՝ հունվարի 10-ին, նոր խորհրդարանի պատգամավորների մանդատների տրամադրման արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ նախագահի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը՝ հավելելով, որ առաջիկա օրերին իրենց թեկնածոըւի անունը կհրապարակվի:

«Մեր շատ գործընկերների անուններ են շրջանառվում՝ Վահե Էնֆիաջյանի, Նաիրա Զոհրաբյանի, Արթուր Գրիգորյանի, Միքայել Մելքումյանի եւ մի քանի այլ գործընկերների անուններ: Ընդամենը պետք է զինվել համբերությամբ, սպասել»,-ասաց նա:

Հարցին, թե ԲՀԿ խմբակցությունը ով է ղեկավարելու, Տոնոյանն ասաց, որ կուսակցության քաղաքական խորհուրդը բոլոր հարցերի պատասխանը կտա, թե ով ինչ պաշտոն է զբաղեցնելու, այդ թվում ԱԺ հանձնաժողովների նախագահների պաշտոններում: «Որոշումներ կան, բայց դրանց մասին կհայտարարվի ավելի ուշ»,-ասաց Իվետա Տոնոյանը:

Նշենք, որ ըստ ՀՀ օրենսդրության, ԱԺ փոխնախագահներից մեկը պետք է լինի ընդդիմությունից: «Լուսավոր Հայաստանը» հայտարարել է, որ այդ պաշտոնի համար առաջադրելու է Մանե Թանդիլյանի թեկնածությունը, սակայն ավելի ուշ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պաշտոնը բաժին կհասնի ավելի մեծ խմբակցություն ունեցող ընդդիմադիր խմբակցության թեկնածուին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ