News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում, քանի որ տարբեր պաշտոնների հարցում հավաքական որոշում է ընդունվել: Այս մասին այսօր 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների մանդատները հանձնելու պաշտոնական արարողությունից հետո ասաց նորընտիր պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ մեկնաբանելով մամուլում հայտնված այն տեղեկությունը, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խորհրդարան է «գործուղել» այն նախարարներին եւ պաշտոնյաներին, որոնք իրենց վատ են դրսեւորել Կառավարությունում:

Նրա խոսքով՝ մարդկանց խորհրդարան են ուղարկել՝ հաշվի առնելով ինչպես քաղաքական, այնպես էլ մասնագիտական նպատակահարմարությունը:

«Որոշ մարդիկ մնացին Կառավարությունում, ոմանք գնացին օրենսդիր մարմին», - բացատրեց Ռուբինյանը:

Պատասխանելով այն հարցին, թե որքանով են արդարացված այն մտահոգությունները, որ նորընտիր պատգամավորները օրենսդրական գործունեության փորձ չունեն, Ռուբինյանը պատասխանեց, որ Ազգային ժողովում երիտասարդ կադրերի հայտնվելը պետք է ոչ միայն մտահոգության պատճառ չդառնա, այլ նաեւ դրական փոփոխություն է, քանի որ տարիներ շարունակ ասվում էր Հայաստանի քաղաքական դաշտում սերունդների փոփոխության մասին, եւ վերջապես դա տեղի ունեցավ:

«Բացի այդ, նոր Ազգային ժողովում կլինեն շատ փորձառու մարդիկ, եւ ես կարծում եմ, որ երիտասարդների եւ փորձառուների այս համադրությունը մեծ հնարավորություններ կստեղծի որակյալ եւ արդյունավետ օրենսդիր մարմնի ձեւավորման գործում», - նշեց պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ