News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Անհավանական կադրեր են նկարահանվել դրոնից Լոս Անջելեսի ափին՝ դելֆինի եւ սերֆինգիստի մասնակցությամբ, որոնք հայտնվել են ցանցում։

Ինչպես տեղեկացվում է Newsflare-ի Youtube-ալիքում, նկարահանումն արել է 51-ամյա օպերատոր Քրեյգ Բաջերը, որը պատմել է, որ վերադառնում էր SpaceX-ի արձակման նկարահանումներից եւ որոշել է հանգստանալ օվկիանոսի ափին։

Նա իր թռչող սարքն արձակել է Վենտուրա ափի մոտ։ Դրոնի նկարահանման օբյեկտ է դարձել հայտնի սերֆինգիստ Ալդեն Բլերը, որն ալիքների վրա «պարում» էր առնվազն երեք դելֆինի հետ։

Նա պատմել է, որ մի քիչ նյարդայնանում էր, քանի որ մի փոքր հեռվում ոստիկաններ կային։ Բայց արդեն դրոնի վերադառնալուց հետո նրանք մոտեցել են օպերատորին եւ հարցրել, թե կարողացել է արդյոք թռչող սարքը նկարահանել սերֆինգիստի ու դելֆինների «պարի» զարմանալի կադրերը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ