News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ծովային հսկաների պաշտպանության ծրագրի մասնագետները (WCS ընկերություն) պարզել են, որ տարբեր վայրերի սապատավոր կետերը երգում են միեւնույն երգերը, հաղորդում է Daily Mail-ը: Նրանք կիսվում են մեղեդիներով եւ նույնիսկ կարող են ռեմիքս անել՝ փոխելով երգն իրենց ճաշակով: Գիտնականներն այս եզրահանգմանն են եկել  կետերի երկու պոպուլյացիաների ստեղծագործություններն ուսումնասիրելուց հետո: Դրանցից մեկը բնակվում է Հնդկական օվկիանոսի հարավում, իսկ մյուսը՝ Ատլանտիկ օվկիանոսի հարավում:

«Կետերը կիսվում են երգերով հյուսիսային կիսագնդում. այնտեղ նրանք ավելի հեշտ են հանդիպում: Այնուհետեւ կենդանիները տարածում են ամենահիշվող մեղեդիներն աշխարհի տարբեր մասերում: Եթե երգը ծնունդ է առել  հարավային կիսագնդում, ապա այն կարող է հայտնի դառնալ այլ վայրում միայն մի քանի տարի անց»,-պատմել է դոկտոր Մելինդա Ռեքդալը:

Հետազոտության ընթացքում գիտնականները վերլուծել են կետերի երգերը, որոնք բնակվում են Աֆրիկայի շուրջ՝ Հաբոնից մինչեւ Մադագասկար: Նրանք նկատել են, որ այս տարածքում կետերն ունեն 5 հայտնի երաժշտական թեմա: Սակայն դրանք նույնկերպ չեն հնչում: Օրինակ՝ կատարելով երգերից մեկը՝ Հաբոնից պոպուլյացիան սահմանափակվում էր ճիչ հիշեցնող նվազող մեղեդիով, իսկ Մադագասկարից կետերը լրացրել են այն շեփոր հիշեցնող խուլ ձայներով: Ինչպես են կետերը նորաձեւ դարձնում որոշ մեղեդիներ, եւ ինչու են նրանք դա անում, դեռ հայտնի չէ: Սակայն նրանք միանշանակ ազդում են միմյանց երաժշտական նախասիրությունների վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ