News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայաստանի 7-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նստաշրջանն սկսվեց Հայաստանի Հանրապետության հիմնի հնչյուններով: Նիստը վարում է ամենատարեց պատգամավոր՝ քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը: եւ իր օրհնությունը բերեց պատգամավորներին ու խորհրդարանին: Այնուհետեւ նա պատգամավորներին հրավիրեց միասնական աղոթքի եւ հնչեցրեց տերունական աղոթքը:

Այնուհետեւ ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Ողջույնի ելույթներից հետո պատգամավորները երդվեցին, որի տեքստը կարդաց նիստը վարողը. «Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»:

Պատգամավորների երդումից հետո նիստը նախագահողն Ազգային ժողով ընտրվելու մասին ԿԸՀ արձանագրության հիման վրա պաշտոնապես հայտարարեց ԱԺ պատգամավորների ընդհանուր թիվը եւ ներկայացրեց պատգամավորներին` կարդալով յուրաքանչյուրի անունը, ազգանունը, կուսակցության անվանումը, որից հետո պատգամավորները գրանցվեցին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ