News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքից պատգամավոր ընտրված, նախկին դերասան Հրաչյա Հակոբյանը չի կարծում, որ եթե Մշակույթի նախարարություն չլինի, դրանով Հայաստանում վերջ կդրվի մշակույթին։

«Իմ դիրքորոշումը շատ հստակ է՝ դա կլինի նախարարություն, կլինի ստորաբաժանում, վարչություն, ինչ էլ լինի՝ կապ չունի, պետք է ուղղակի աշխատի։ Մենք ունեցել ենք նախարարություն, որը թերի է աշխատել, շատ թերի, եթե լինի վարչություն եւ լավ աշխատի, մենք ավելի շատ արդյունք կունենանք՝ չունենալով նախարարություն։ Ուստի պայմանավորել, որ եթե նախարարություն չկա, ուրեմն վերջ, մշակույթը կորավ, ես այդպես չեմ համարում, կարող է լինել կից մարմին, բայց լավ աշխատի եւ մեր մշակույթը վերելք ապրի»։

Նա սակայն համաձայն չէ, որ ամենամեծ դժգոհությունը Լիլիթ Մակունցից էր։ Հրաչյա Հակոբյանի խոսքով՝ նախորդ նախարարներից եւս շատ դժգոհություններ կային, սակայն նաեւ բնական է համարում, որ Լիլիթ Մակունցից էլ պիտի լինեին դժգոհություններ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ